23:01 18 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.95
  • GBP622.40
  • EUR518.37
  • RUB7.51
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
37 0 0

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Մայիսի 28-ին Բակո Սահակյանն էր ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այդ թվում` Կասպշիկին։

Սահակյանը համանախագահների հետ հանդիպմանը շեշտել էր բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:

թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ