08:13 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը

ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստ է գումարել. ի՞նչ է քննարկել արտախորհրդարանական ընդդիմությունը

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
132 0 0

Նիստը վարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Այսօր՝ հունիսի 14-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են կուսակցությունից, Գործադիր մարմնի նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հանգամանալից անդրադարձ է կատարվել Արցախի հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումներին։ Այս կապակցությամբ կարևորվել է կուսակցության՝ Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանը միտված ակտիվ գործունեությունը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։

Նիստի ընթացքում վերլուծվել են վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները, քննարկվել է կուսակցության կառուցվածքային բարեփոխումների գործընթացը։

Կուսակցությունից տեղեկացնում են նաև, որ ՀՀԿ կանանց կազմակերպությունը կմասնակցի Էստոնիայում կազմակերպվելիք ԵԺԿ կանանց Ամառային ակադեմիային։

Ըստ թեմայի

ՀՀԿ–ն Առաջին Հանրապետության օրը նշել է Վայոց Ձորում. լուսանկարներ
ՀՀԿ-ն վճռական է սահմանադրականության սպառնալիքի դեպքերում շարունակել քաղաքական պայքարը
թեգերը:
Հայաստան, Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)

Գլխավոր թեմաներ