16:17 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Մարտակերտ. ապրիլյան պատերազմ

Ովքե՞ր են ՔՊ–ից մասնակցել ապրիլյան քառօրյային. բացահայտում է Փաշինյանը

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (837)
116701

«Քաղաքացիական պայմանագիրը» կամավորական ջոկատ է ստեղծել ու մեկնել Մարտակերտ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. 2016–ին ապրիլյան պատերազմի ժամանակ ձևավորվեց «Քաղաքացիական պայմանագրի» կամավորական ջոկատն ու առաջնագիծ մեկնեցին մի շարք կուսակցականներ։ Այս մասին այսօր ՔՊ 5–րդ համագումարի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ, ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանը։

«Նախ` Սասուն Միքայելյանն իր ղեկավարած «Սասուն» ջոկատով միացավ ՀՀ ԶՈՒ–ին։ Հետո արդեն մեր կամավորական ջոկատը Մարտակերտում մարտական ծառայություն իրականացրեց։ Այդ ջոկատի կազմում ընդգրկված էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նախարարներ Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը»,–ասաց նա։

Նրա խոսքով` ՔՊ—ի կամավորական ջոկատում էին նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արման Բոշյանը, Հովիկ Աղազարյանը, Սիփան Փաշինյանը, Հրաչյա Հակոբյանը, Արմեն Փամբուխչյանը, Արամ Խաչատրյանը։

Պետրոսյան. «Սա ՔՊ կուսակցության պարտությունը չէ»

Փաշինյանը նշեց, որ այդ ջոկատում այլ մարդիկ էլ կային, ուղղակի ինքը ասաց նրանց անունները, որոնք այժմ պաշտոն ունեն։ Ի դեպ, ջոկատի հրամանատարը հենց Նիկոլ Փաշինյանն է եղել։

Նշենք, որ այսօր ՔՊ համաժողովն ընտրելու է վարչության նոր կազմ. ընտրությունը կատարվելու է վարկանշային փակ քվեարկությամբ, առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (837)

Ըստ թեմայի

Սիրով կհամագործակցեմ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի հետ. Տոնոյան
Արարատի մարզպետն ու ԱԺ փոխնախագահը չեն լինի ՔՊ ղեկավար կազմում. «Հրապարակ»
Ինձ չեն առաջարկել ՔՊ–ին անդամակցել, եթե առաջարկեն էլ, չեմ համաձայնվի. Մասիսի քաղաքապետ
թեգերը:
Ապրիլյան քառօրյա պատերազմ, Հայաստան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ