10:15 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ռուբեն Ռուբինյան

Քոչարյանի հետ հանդիպման առնչությամբ Կոպիրկինը հրավիրվել է ԱԳՆ. Ռուբինյան

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ: Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 13–ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել էր Ռոբերտ Քոչարյանին։

«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ»,–գրել է Ռուբինյանը։

Նրա խոսքով` դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը հայտնել էր, որ դիվանագիտական արարողակարգով ԱԳՆ–ն որևէ կտրուկ առարկություն կամ հայտարարություն չի կարող անել և չունի։

Անդրադառնալով այս հայտարարությանը` Ռուբինյանը նշել է, որ Հովհաննիսյանը նման կարծիք է հայտնել, քանի որ այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն։

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը հայտնել էր նաև, որ ՌԴ դեսպանի քայլը չի կարող դատապարտելի կամ հատուկ քննության առարկա դառնալ ԱԳՆ–ի կողմից։

Կոպիրկինի և Քոչարյանի հանդիպումը կայացել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակում, որը գտնվում է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում։

Ըստ թեմայի

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպմանը
Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ռոբերտ Քոչարյանին
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Սերգեյ Կոպիրկին, «Իմ քայլը» դաշինք

Գլխավոր թեմաներ