00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է ԱՄՆ–ն որոշել փող տալ Հայաստանին. փորձագետի մեկնաբանությունը

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցВид на Капитолий
Вид на Капитолий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել փոփոխությանը, որն առաջարկում է Հայաստանին 40 միլիոն դոլար լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրել։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Ֆինանսական օգնությունն ավանդաբար առանցքային դեր է խաղացել Հայաստանում ԱՄՆ ներկայությունն ապահովելու մեջ, քանի որ մյուս ուղղություններում ու ոլորտներում այլ խաղացողներ են եղել, մասնավորապես` Ռուսաստանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով ԱՄՆ–ի Ներկայացուցիչների պալատի` Հայաստանին օգնություն տրամադրելու որոշումը։

День гражданина в Ереване - Sputnik Արմենիա
Փաշինյանի ուղերձը կամ ինչու են Հայաստանին խիստ անհրաժեշտ «խենթ գաղափարները»

ԱՄՆ–ի կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել փոփոխությանը, որի համաձայն նախատեսվում է Հայաստանին տրամադրել 40 միլիոն դոլար ֆինանսական օգնություն։ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ 2020 թ–ի ֆիսկալային տարում արտասահմանյան օգնության օրինագծում փոփոխությունն առաջարկել է կոնգրեսի անդամ Ջեքի Սփիյերը, հաղորդում է։ Սենատը դեռ պետք է հավանություն տա փաստաթղթին։

Հակոբյանի կարծիքով` գումարը բավականին խորհրդանշական է, նույնիսկ հայկական չափանիշներով, այդուհանդերձ, համապատասխանում է Հայաստանի հետ գործակցության ամերիկյան ռազմավարությանը։

Օգնություն տրամադրելու մասին նորությունը հատկանշական է այն անորոշության ֆոնին, որը վերջին ամիսներին առաջացել է հայ–ամերիկյան հարաբերություններում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ–ի վերաբերմունքը դեռ թելադրված չէ այն ժողովրդավարական փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել հանրապետությունում։ Վարչապետն ասել է, որ ամերիկացիների կողմից ո՛չ ներդրումային, ո՛չ այլ ակտիվություն առայժմ չկա։

Քաղտեխնոլոգի կարծիքով` հնարավոր է` Թրամփի հանրապետական վարչակազմի կողմից այն հետաքրքրությունը չկա, որը կցանկանային տեսնել Հայաստանի իշխանությունները։ Բայց օրենսդրական մարմինը ոչ միայն հանրապետականներն են, այլ նաև դեմոկրատները։ Վերջինները չեն թաքցնում իրենց համակրանքը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների և երկրի նոր իշխանությունների նկատմամբ։

Сотрудники МЧС Армении во время церемонии передачи спасательной техники от правительства Японии (6 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ճապոնիան Հայաստանին 16 մլն դոլարի նվեր է հանձնել. Ճապոնիայի դեսպանը խոսել է հայերեն

«Ամերիկյան վերնախավում շատ լավ հասկանում են Հայաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում։ Եվ եթե ամերիկացիները հասկանալի պատճառներով չեն կարող առանցքային դեր խաղալ Հայաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտում, ապա կա ոլորտ, որտեղ նրանք իրենց բավական վստահ են զգում։ Դրանք փողերն են։ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության շրջանից սկսած` ԱՄՆ–ն և արևմուտքն ընդհանուր առմամբ հանդես են եկել ֆինանսական դոնորների դերում», – ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով` քաղաքականությունը, որի հիմքերը դրվել են անցած դարի 90–ական թթ–ին, կշարունակվի նաև այսօր։

Հակոբյանը նաև չբացառեց, որ ֆինանսական օգնության մասին տեղեկությունը հայտնվել է մամուլում` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո դրական տեղեկատվական ֆոն ապահովելու համար։

Նշենք, որ ԱՄՆ–ում ծրագրված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցեր։

Լրահոս
0