01:33 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Արսեն Թորոսյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում

Առողջապահության համընդհանուր ապահովագրումը կարող է գործել 2021 թվականից. Թորոսյան

© Sputnik / Aram Nersesyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Համակարգում նախևառաջ ուզում են ընդգրկել սոցիալապես անապահով խավին և զինվորականներին, այնուհետև նոր մնացածներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիս — Sputnik. Հայաստանում առողջապահության համընդհանուր ապահովագրումը կարող է գործել 2021 թվականից։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ապահովագրությունը նախևառաջ ուզում են սոցիալական, այլ ոչ թե ֆինանսական ծառայություն դարձնել։ Այսինքն, ապահովագրությունն ուզում են հասանելի դարձնել հասարակության համար, այլ ոչ թե շահավետ ապահովագրական ընկերությունների համար։ Նախարարության նպատակը` ոչ թե ֆինանսական շուկաները զարգացնելն է, այլ բնակչության առողջությունը պահպանելը, ընդգծեց նա։

Նախարարությունն արդեն առողջության ապահովագրության հայեցակարգ է նախապատրաստել, որով շուտով հանրային քննարկումներ կսկսվեն։ Դրանց արդյունքում էլ կնախապատրաստվի օրինագիծը։

Սկզբում առողջապահական համակարգում ցանկանում են ներառել բոլոր նրանց, ովքեր այսօր այսպես, թե այնպես պետպատվերով բուժօգնություն են ստանում. սոցիալապես անապահովներ, զինվորականներ և նրանց ընտանիքի անդամներ, մինչև 7 տարեկան երեխաներ։ Հեռանկարում համակարգում կընդգրկեն մինչև 18 տարեկան երեխաներին, թոշակառուներին, որոնք չունեն հաշմանդամություն և սոցիալապես անապահով կարգավիճակ, այնուհետև բոլոր նրանց, ովքեր ունեն օրինական զբաղվածություն, այդ թվում՝ ինքնազբաղվածները։

Այդ դեպքում համակարգում կներառվի մոտ 1.9 մլն մարդ։ Իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ առողջության սոցիալական ապահովագրությունը արդյունավետ է լինում, եթե գործում է մեծ մասշտաբներով, ընդգծեց նախարարը։

Հեռանկարում համակարգում ուզում են ներառել նաև գործազուրկներին, այսինքն` ապահովագրությունը գրեթե համընդհանուր կդառնա։

Ըստ թեմայի

Հայաստանում մայրական մահացության դեպքերն ավելացել են, մանկականը` նվազել
Շտապօգնության աշխատողների աշխատավարձը կբարձրանա. նախարար
Դատարանը Արա Մինասյանի գործով սուբյեկտիվ որոշում է կայացրել. Արսեն Թորոսյանի փաստաբան
«Եթե իմ ցանկությունը լիներ...». ո՞վ է արգելակում ծխելու մասին օրենքի ընդունումը
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Հայաստան, ՀՀ Առողջապահության նախարարություն, Արսեն Թորոսյան

Գլխավոր թեմաներ