06:22 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
545 0 0

Վրաստանի խորհրդարանում տհաճ իրավիճակ է ստեղծվել, որից հետո հայ պատգամավորները որոշել են հեռանալ դահլիճից։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի— Sputnik. Վրաստանի խորհրդարանում այսօր տեղի ունեցած վիճաբանությունից հետո հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով լքել է նիստերի դահլիճը: Facebook–ի իր էջում տեսանյութի միջոցով այս մասին հայտնում է հայկական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեր պատվիրակությունն ամբողջ կազմով լքեց պառլամենտի դահլիճը: Հաշվի առնելով, որ մի կողմից մեր դաշնակիցներն են, մյուս կողմից` եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ինչի համար էլ որոշեցինք լքել դահլիճը: Ցավալի է, որ նման բաներ են լինում»,–ասում է նա։

Սիմոնյանի խոսքով` հայկական պատվիրակությունը շուտով Հայաստան կվերադառնա։

«Տնից լավ տեղ չկա»,– նշում է Սիմոնյանը։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր որոշ պատգամավորներ հայտարարել են, որ Գավրիլովին խորհրդարանի դահլիճ ներս մտնելու հնարավորություն չեն տալու: Այնուամենայնիվ, Գավրիլովը մուտք գործել է դահլիճ, ու նրա ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը լքել է դահլիճը` ի նշան բողոքի։

Ըստ թեմայի

Պատմական իրադարձություն. Վրաստանի խորհրդարանն ընտրել է հայուհուն, ո՞վ է պաշտպանել նրան
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. պատգամավորները վիճել են օրինագիծը քննարկելիս
Սկանդալ խորհրդարանում. վրացի պատգամավորը հայհոյախառը sms է ուղարկել կին գործընկերոջը
թեգերը:
տեսանյութ, Ալեն Սիմոնյան, ԱԺ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ