23:33 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
164 0 0

Նիկոլ Փաշինյանն այցելել է ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն և խոսել ոստիկանության դերի, ՀՀ արտաքին ու ներքին անվտանգության մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Որևէ մեկը չի կարող սասանել հայերի միասնությունը։ Այսօր ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ թշնամի` ներքին, թե արտաքին, չի կարող սասանել մեր միասնությունը, և ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ ու անվերապահ պարտություն»,– ասաց նա։

Փաշինյանը խոսեց նաև Հայաստանում մեկ տարվա ընթացքում կատարված փոփոխությունների մասին։

«Հարցը, թե վերջին մեկ տարում ինչ է փոխվել ՀՀ–ում, ունի կոնկրետ պատասխան նաև ոստիկանության զորքերում. արդեն գրեթե մեկ տարի ՀՀ ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ–ադրբեջանական սահմանին` պահպանելով ՀՀ քաղաքացիների անդորրը։ Ոստիկաններն այդպիսով շոշափելի աջակցություն են ցուցաբերում ՀՀ բանակին»,–ասաց նա։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց հայրենիքի սահմանների պաշտպանությանը կամավոր հիմունքներով նվիրված ոստիկանության ծառայողներին ու նրանց ընտանիքներին։

Նրա խոսքով` ոստիկանության զորքերը ՀՀ արտաքին սահմանների պաշտպանության գործին ներգրավվելն արտահայտում է մեր պատկերացումը ՀՀ ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգության վերաբերյալ։

«ՀՀ արտաքին անվտանգության պաշտպանության գործում ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը պետք է միասնական և միահամուռ լինեն։ ՀՀ ներքին անվտանգության վերաբերյալ մեր պատկերացումը նույնպես կապված է սրա հետ, քանի որ ոստիկանության զորքերը կոչված են ՀՀ ներսում բռնության որևէ դրսևորում կանխարգելելու համար։ Ոստիկանության զորքերն ուղարկելով հայրենիքի սահմանները պաշտպանելու` արտահայտում ենք մեր պատկերացումը ՀՀ ներքին հարաբերությունների մասին»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով` ՀՀ–ն պետք է լինի բռնությունից զերծ հանրություն, մի հանրություն, որտեղ տեղ չունեն բռնություններով հարցեր լուծելու որևէ մտայնություն, փորձ և քարոզչություն։ Ըստ նրա` ՀՀ–ում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու իրենց ձգտումը ոմանք կարծես փորձում են մեկնաբանել որպես թուլություն։

«Ուզում եմ հստակ հայտարարել, որ որևէ մեկի մոտ թող կասկած չառաջանա, թե ՀՀ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կամ կամքի որևէ պակաս կունենա ՀՀ–ում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը պաշտպանելու գործում։ Մեր կամքը չի սասանվի և մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, որոնք կփորձեն ՀՀ–ում վերածնել բռնության քարոզչությունն ու գործելակերպը»,–նշեց նա։

Խոսելով արտաքին հարաբերությունների մասին` Փաշինյանը հայտարարեց, որ նույն պատկերացումն ունի նաև արտաքին սահմանների, ՀՀ և ԼՂՀ–ի անվտանգության պաշտպանության առումով։ Նա նշեց, թե մենք կողմնակից ենք տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելու գործում։ Բայց, Փաշինյանի խոսքով, եթե կլինեն ուժեր, որ հայկական կողմի այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, նրանք կստանան մեր հավաքական կամքի, ուժի վճռական հարվածն ու հակահարվածը։ «Այդ հակահարածը կհեղինակեն նաև ոստիկանության զորքերի այն ուժերը, որոնք այսօր ամուր կանգնած են ՀՀ–ի, հայ ժողովրդի անվտանգության և խաղաղության պաշտպանության դիրքերում։ Եվ ուրեմն` կեցցե ՀՀ–ն, կեցցե ՀՀ ԶՈՒ–ն, կեցցե ՀՀ ոստիկանությունը և կեցցենք մենք ու մեր երեխաները, որ ապրում ու ապրելու ենք ազատ Հայաստանում»,–ասաց նա։

Հունիսի 21-ը Ոստիկանության զորքերի կազմավորման օրն է:

Նշենք, որ ոստիկանության զորքերի վարչություն են այցելել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ըստ թեմայի

Ներդրողները խոստացել են 4000 նոր աշխատատեղ և 255 մլրդ դրամի ներդրում. Փաշինյան
Երևանը Բաքվի հետ երկխոսելու ցանկություն ունի, բայց չի արագացնի բանակցությունները. Փաշինյան
Կոռուպցիոն հանցագործություններով մեղադրվողները կարող էին ավելի շատ լինել. Փաշինյան
Դատական համակարգն ինքն է արձանագրել իր ճգնաժամի մեջ լինելը. Փաշինյան
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ