01:10 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
«Իմ քայլի» բողոքի ակցիան, 2018 թվականի ապրիլի 23

Հայաստանը ճամփաբաժանին է. ի՞նչ կընտրի իշխանությունը «հեղափոխական կոմիտեի» և արարման միջև

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
211 0 0

Հայաստանում ծավալվող գործընթացները շարունակում են քաղաքական գործիչների, փորձագետների և սոցիոլոգների բուռն բանավեճերի թեմա դառնալ: Հայտնի սոցիոլոգը խոսել է իրավիճակի զարգացման հավանական սցենարների մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. «Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հետո տնտեսական հեղափոխություն հայտարարեց։ Տնտեսության մեջ հաջողությունները պետք է ամրագրեն այն, ինչի համար պայքարում էին ու ինչ ստացան Փաշինյանին հավատացած մարդիկ։ Մարդկանց չհիասթափեցնել, բողոքի նոր զանգված չստանալ. սա է Փաշինյանի առանցքային խնդիրն այս փուլում։ Կկարողանա՞ արդյոք նա լուծել այդ խնդիր։ Sputnik Արմենիան այս հարցն է քննարկել հայտնի սոցիոլոգ, Աբու Դաբիի Նյույորքյան համալսարանի սոցիալական հետազոտությունների և հանրային քաղաքականության պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանի հետ։

Մեր զրուցակիցը Երևան է ժամանել Մոլդովայից, որտեղ այս օրերին քաղաքական իրավիճակը շատ լարված է։ Ընդհանրապես, Դերլուգյանի կարծիքով, հայաստանյան իրադարձությունները, Ուկրաինայում ընտրությունները, իսկ հիմա նաև Մոլդովայի ճգնաժամը մեկ շղթայի օղակներ են։ Մարդիկ գիտակցում են, որ կենսամակարդակը հասավ Կենտրոնական Ամերիկայի կամ Աֆրիկայի մակարդակին, իսկ բնակչությունն իրեն եվրոպական է համարում։ Մարդկանց դժվար է համակերպվել այնպիսի ռեժիմներին, որոնք ընդունելի կլինեին Աֆրիկայի համար։

«Այդ պատճառով էլ տեղի են ունենում տարբեր ապստամբություններ։ Բայց խնդիրն այն է, որ այդ ապստամբությունները հեշտ է սկսել, քանի որ իշխանությունն ամեն տեղ թույլ է։ Միևնույն ժամանակ մենք Հայաստանի օրինակով տեսնում ենք` որքան դժվար է այստեղ ինչ–որ բան փոխել ըստ էության։ Պետք է զարգացնել, բարձրացնել տնտեսությունը, զարգացնել գիտությունը, արդյունաբերությունը, գոնե այն մակարդակի, որը կար ԽՍՀՄ գոյության վերջում։ Այդ մակարդակները կորսված են», – ասում է Դերլուգյանը։

Բացի այդ, նա համարում է, որ Փաշինյանի խնդիրը, որպես հեղափոխության առաջնորդի, իրեն «նախորդած» հեղափոխականներին չկրկնելու մեջ է։

«Ինչպե՞ս են հեղափոխությունները լինում. առաջին օրերին բոլորը ցնծում են, պարում, համբուրվում։ Պատկերավոր ասած, դա Բաստիլի գրավումն է։ Այնուհետև սկսում է առօրյան։ Դա կարծես հարսանիքի նման մի բան լինի. սպասում էին, հաջողվեց, արեցին, իսկ առավոտյան ինչ–որ մեկը պետք է լվանա ամանները։ Այնուհետև սկսվում է իշխանության համախմբման գործընթացը։ Եվ այստեղ միշտ գայթակղություն կա կրկնել հարյուրամյակներով կուտակած հեղափոխական փորձը` պայքար «ժողովրդի թշնամիների» դեմ, կոմիսարներ, «գնդակահարություն», նախորդների վրա անհաջողության մեղքի բարդում և այլն», – նշում է փորձագետը։

Միևնույն ժամանակ նա հակված չէ պնդել, որ Հայաստանում իշխանությունը գնում է նշված ճանապարհով` Հայաստանում տեղի ունեցածը ժամանակային տիրույթում դեռ ավարտված համարել չի կարելի։

«Ես չեմ ասում, որ Հայաստանի իշխանությունն այդ ճանապարհով է գնում։ Ինձ ճիշտ հասկացեք։ Ես խոսում եմ հեղափոխությունների ընդհանուր հենքի մասին։ Բոլոր հեղափոխություններն անցնում են երկրորդական արմատականացման փուլով։ Թե Հայաստանում այն ուր կտանի հետագայում, չգիտենք։ Բայց պայքարելը միշտ հեշտ է, քան ինչ–որ նոր բան կառուցելը», – կարծում է Դերլուգյանը։

Հայաստանում իրավիճակի զարգացման հավանական մի քանի սցենար կա։ Առաջինը` ոչինչ տեղի չի ունենում, տնտեսությունը դոփում է տեղում, ներդրումներ չկան։ Այդ դեպքում, սոցիոլոգի կարծիքով, իշխանությունները կարող են փորձել մի փոքր վերաբաշխել հավելյալ արդյունքը։

«Որևէ նոր բիզնես, նոր ձեռնարկություն ստեղծելը շատ դժվար է, սակայն վերաբաշխել ունեցածն ավելի «արդար»՝ ավելի հեշտ է։ Պատկերավոր ասած՝ ունևորներից խլած շքեղ «Մերսեդեսի» վաճառքից ստացած միջոցների հաշվին կարելի է փոքր դպրոց կառուցել», – կարծում է նա։

Սակայն կա նաև երկրորդ սցենարը, բարդ, բայց լավատեսական։ Նրա կարծիքով` Հայաստանում իշխանությունը կհաջողի, եթե նրա կամքն ու բարոյական ուժերը բավարարեն դիմակայելու նրան, ինչը նորաձև էր վերջին 30 տարիների ընթացքում ողջ տնտեսագիտության մեջ։ Երբ շուկայական բարեփոխումների փոխարեն պետությունն օգտագործում էին որպես աշխատատեղերի ստեղծման գլխավոր լծակ։ Այլ կերպ ասած՝ երկրի իշխանությունը պետք է խրախուսի ոչ ստանդարտ, նորարար մտածելակերպը անհատների մոտ, խթանի յուրաքանչյուրի անձնական ջանքերը։ Պետք է անձամբ գործել, այլ ոչ թե սպասել «օտարերկրյա» ներդրողներին, կարծում է Դերլուգյանը։

Այս իրավիճակում տնտեսության մեջ դրսից գումարներ ներգրավելը շատ դժվար է. ինչու՞ պոտենցիալ ներդրողը պիտի գա փոքր, աղքատ երկիր, որի բնակչությունն է նույնիսկ հեռանում երկրից, և որը երկու կողմից շրջափակման մեջ է։ Նման իրավիճակում հայերը պետք է անձամբ գործեն, հավաքեն ուժերը և ստանդարտ ձևով չմտածեն։

Ըստ թեմայի

«Հապճեպ բարեփոխումների ճանապարհով մենք չենք գնա». Փաշինյանը` դատական բարեփոխումների մասին
ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ և անվերապահ պարտություն. Փաշինյան
Սելֆի Փաշինյանի հետ և առանց նրա. ֆոտոտոնը գրավել է աշխարհը
Մարդիկ այլևս ողորմության չեն սպասում, ուզում են աշխատել. Փաշինյան
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ