06:43 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.43
  • GBP615.98
  • EUR529.69
  • RUB7.45
Թբիլիսի, բողոքի ցւոյց, 2019 թվականի հունիսի 23

Երևանը կարող է հաշտեցման միջնորդ դառնալ, կամ ի՞նչ զոհաբերեց վրացական իշխանությունը

© Sputnik / Alexander Imedashvili
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
143 0 0

Վրաստանի ներքաղաքական լարվածությունը, ցավոք, հանգեցրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդացման, ինչը չի կարող չանհանգստացնել Հայաստանին:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի ու Ռուսաստանի միջև առկա լարվածությունը չի անդրադառնում հայ-վրացական հարաբերությունների վրա, սակայն այդ իրավիճակը չի կարող չանհանգստացնել Երևանին: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի հարցերի փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Արդեն չորս օր է` Թբիլիսիում հակառուսական կարգախոսներով բողոքի ակցիաներ են անցկացվում։ Ցուցարարները պահանջում են, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան հրաժարական տա և համամասնական կարգով խորհրդարանական արտահերթ ընտրություն անցկացվի: Ցույցերը սկսվել էին Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ վրաստանյան այցից ու վրացական խորհրդարանում ելույթ ունենալուց հետո:

Ընդդիմությունն այդ միջադեպն օգտագործեց հակակառավարական ու հակառուսական հռետորաբանության համար: Բողոքի ակցիաները հանգեցրին անկարգությունների, որոնց ընթացքում տուժեցին 240 մարդ, այդ թվում` 80 ոստիկան, ավելի քան 300 մարդու ձերբակալեցին: Ցուցարարները փորձեցին ներխուժել խորհրդարան, ինչին ի պատասխան ոստիկաններն արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ կիրառեցին:

«Երևանն ու Թբիլիսին պայմանավորվածություն ունեն, որ երրորդ երկրները չպետք է ազդեն հայ-վրացական օրակարգի վրա, կամ, եթե նույնիսկ այդպիսի ազդեցություն անուղղակիորեն կա, ապա կողմերը դա նվազագույնի են հասցնում` հարաբերությունները չվնասելու համար», ասաց Մելիքյանը:

Միաժամանակ նա նշեց, որ Մոսկվայի ու Թբիլիսիի միջև եղած լարվածության փաստը չի կարող չանհանգստացնել Երևանին: Հայաստանի համար ձեռնտու է, որ Վրաստանում կայունություն ու տնտեսական զարգացում լինի:

Բոլոր ենթակառուցվածքային նախագծերը Ռուսաստանի ու Հայաստանի միջև Վրաստանի սահմանով են անցնում:

Հարցին` արդյո՞ք Հայաստանը կարող է Վրաստանի ու Ռուսաստանի հաշտեցման հարթակ դառնալ, Մելիքյանը պատասխանեց, որ Երևանը կարող է միջնորդությամբ փորձել նպաստել դրան: Սակայն Մոսկվայի ու Թբիլիսիի հարաբերությունները զուտ միջպետական բնույթ ունեն:

Ի՞նչ է տեղի ունեցել

Բանն այն է, որ Վրաստանը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի անդամ է ու այնտեղ իր մշտական գործող պատվիրակությունն ունի: Թբիլիսին հյուրընկալել էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանը:

Կազմակերպիչը իշխող թիմն էր, որը սխալ էր գործել` Գավրիլովին նստեցնելով խորհրդարանի խոսնակի աթոռին: Հենց դա էլ բողոքի պատճառ դարձավ:

Ընդդիմադիրները հայտարարեցին, որ Վրաստանի իշխանությունը վաճառել է հայրենիքը` երկիր թողնելով ու խորհրդարանում պատվավոր տեղ տրամադրելով մի մարդու, որն Աբխազիայի անկախության օգտին հայտարարություններ էր արել ու իբր մասնակցել էր վրացիների դեմ ռազմական գործողություններին (ավելի ուշ Գավրիլովը հերքեց դա): Իշխանությունն իր հերթին հայտարարեց, որ դա վեհաժողովի կազմակերպիչների «արարողակարգային սխալն է» եղել:

Ընդդիմությունն օգտագործեց այդ միջադեպը` բնակչության շրջանում հակակառավարական ալիք բարձրացնելու համար: Սակայն «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը «խափանեց» այդ ծրագիրը: Հակառուսական տրամադրությունները, որոնց ֆոնին մարդիկ փողոց են դուրս եկել, ու որով ընդդիմությունն ուզում էր իր շուրջ համախմբել ցուցարարներին, իշխող շրջանակն իր օգտին օգտագործեց:

«Վրացական երազանքը» դատապարտեց իրենց գործընկերոջ` Իրակլի Կոխաբիձի գործողությունները, որը հունիսի 21–ին հրաժարական տվեց: Հակառուսական տրամադրություններն ավելի թեժացրեց նաև Վրաստանի նախագահի հայտարարությունը, որին շատ արագ արձագանքեց Մոսկվան։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման ստորագրեց, որի համաձայն` հուլիսի 8-ից կդադարեցվի Ռուսաստանի և Վրաստանի օդային հաղորդակցությունը:

Այսպիսով` ակցիաները երկու զուգահեռ օրակարգ ունեին: Մեկը զուտ ներքաղաքական էր` ուժայինների, խորհրդարանի խոսնակի հրաժարականի, արտահերթ ընտրություններ անցկացնելու ու ընտրական համակարգի փոփոխման պահանջով, մյուսը` հակառուսական:

Մեղադրանքների այդ մենամարտը ռուս-վրացական հարաբերությունները մի քանի տարով հետ գցեց: Մելիքյանը վստահ է, որ իշխանությունը պահելու համար «Վրացական երազանքը» զոհաբերեց այն ձեռքբերումները, որոնք եղել էին վերջին տարիներին Մոսկվայի ու Թբիլիսիի հարաբերություններում:

Ի՞նչ կլինի

Մելիքյանի կարծիքով` այս պահին իրավիճակը Վրաստանում արդեն այդքան կրիտիկական չէ: Նա վստահ է, որ Կարասին-Աբաշիձե ձևաչափին ճգնաժամ չի սպառնում, ու երկու կողմերի ներկայացուցիչներն էլ կփորձեն հարթել ստեղծված լարվածությունը:

«Եթե Վրաստանի իշխանությունը ժամանակին սթափվի, հաշվի իր տնտեսական կորուստներն ու բացահայտորեն հակառուսական հայտարարություններ չանի, ապա շուտով ամեն ինչ կհարթվի, ու իրավիճակը կվերադառնա այն ստատուս քվոյին, որը տիրում էր բողոքի ակցիաներից առաջ», – ասաց Մելիքյանը:

Մինչդեռ նա ընդգծեց, որ հարաբերություններում տհաճ նստվածք կմնա: Փորձագետը կանխատեսում է, որ ակցիաները շուտով կմարեն: Ինչ վերաբերում է հարցին, թե իշխող կուսակցությունը կզոհաբերի՞ իր նշանակված ևս մեկ մարդու` ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիային, ապա Մելիքյանը նկատեց, որ ամենայն հավանականությամբ նման բան չի լինի:

Հնարավոր է` երկրում իրավիճակը մեղմելու համար իշխանությունը կոսմետիկ միջոցներ ձեռնարկի ու ժամանակից շուտ ազատի ոստիկանությանը չենթարկվելու համար 12-13 օրով կալանավորված ակտիվիստներին:

Ըստ թեմայի

Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը որ դեպքում կչեղարկի Վրաստան մեկնելու արգելքը
Պուտինի հրամանից հետո Հայաստանը պատրաստ է Վրաստանի փոխարեն հավելյալ չվերթեր ընդունել ՌԴ–ից
Ռուսաստանցի զբոսաշրջիկները ոչ մի բան պարտավոր չեն․ Զախարովան հակադարձել է Զուրաբիշվիլուն
Ռուսաստան–Վրաստան հարաբերությունների լարվածությունը ՀՀ շահերից չի բխում. Շարմազանով
թեգերը:
Բողոքի ակցիա, Ռուսաստան, Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ