00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր է դատավորի անձը, որը տղամարդկություն կունենա օրենքով առաջնորդվել. Լևոն Քոչարյան

© Sputnik / Aram NersesyanЛевон Кочарян в зале суда перед началом заседания по делу "1 марта" (18 мая 2019). Еревaн
Левон Кочарян в зале суда перед началом заседания по делу 1 марта (18 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լևոն Քոչարյանը նշեց, որ հոր հետ քիչ առաջ քննարկել են հետագա անելիքները։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տղան` Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հոր դեմ հարուցված քրգործով կարևոր է դատավորի անձը, որը տղամարդություն կունենա ուղղակի օրենքով առաջնորդվելու։ Այս մասին Լևոն Քոչարյանն ասաց լրագրողների հետ զրույցում։

Роберт Кочарян перед началом судебного заседания по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց ԱԱԾ մեկուսարան

«Մեզ համար պարզ էր դատարանի որոշումը, քանի որ դատական նիստերի ամբողջ ժամանակահատվածում դատավորը չէր լսում պաշտպանական կողմին։ Ես կզարմանայի, եթե ուրիշ որոշում լիներ»,–ասաց նա։

Նրա խոսքով` իրենք բողոքարկելու են որոշումը։

Հարցին, թե հավատո՞ւմ են արդար դատաքննությանը` Քոչարյանի տղան պատասխանեց, որ կարևոր է դատավորի անկախությունը. «Կարևոր է դատավորի` անկախ լինելը, այն, թե ինչքանով կարող է որոշումներ կայացնել` հասկանալով, որ դրանք կարող են իշխանությանը դուր չգալ։ Այս դատավորի քննած նախկին գործերից էլ հայտնի է, թե ով է նա»։

Նա նշեց նաև, որ հոր հետ քիչ առաջ հետագա իրավական քայլերն են քննարկել։

Նրա խոսքով` երբ դատավոր Արմեն Դանիելյանը հանկարծակի որոշում էր կայացրել` գնալ խորհրդակցական սենյակ ու որոշում կայացնել` բոլորը զարմացել էին։

Адвокат Ованнес Худоян на пресс-конференции адвокатов Роберта Кочаряна (21 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խուդոյան. «Որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով դատավորի վարքագիծը»

Հարցին, թե Քոչարյանի գործով դատավորները ոստիկանություն են դիմել` իրենց անվտանգությունն ապահովելու համար, և արդյո՞ք Քոչարյանի աջակիցների կողմից վտանգ  կա, Քոչարյանը պատասխանեց, որ, ոչ, նման բան չկա. «Կարծում եմ` վտանգ կար, երբ առաջին ատյանի դատավորը երաշխավորությունը կիրառեց ու ազատ արձակեց հայրիկիս։ Հետո համացանցում բռնության կոչերով հանդես եկան դատավորի հասցեին։ Գուցե այս դատավորը դա տեսնելով է ոստիկանությանը դիմել։ Ես հավաստիացնում եմ, որ որևէ վտանգ չի կարող լինել։ Եկեք չմոռանանք, որ 6 ամիս հորս կալանքի տակ են պահել»։

Նա հավելեց նաև, որ ուշ, թե շուտ այս ամենը վերջանալու է։

Նշենք, որ քիչ առաջ Քոչարյանը տեղափոխվեց ԱԱԾ մեկուսարան։ Կարծում եմ` ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն։ Դուք ինքներդ ամեն ինչ տեսել եք»,– ասաց նա` ի պատասխան լրագրողների հարցերին։

Ռոբերտ Քոչարյանը համբուրեց իրեն ուղեկցող որդուն` Լևոնին, ու դարձյալ նստելով ավտոմեքենան, ներս մտավ ԱԱԾ դարպասներից։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշեց կրկին կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Выступление адвоката Айка Алумяна на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատական ակտերը

Հիշեցնենք` մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ,  որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։

Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք–Ավան համայնքների նստավայրում մի քանի օր անընդմեջ ընթանում էր Մարտի 1-ի գործով դատավարությունը։

Մարտի 1-ի գործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։

Լրահոս
0