14:19 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
ԲՀԿ

ԲՀԿ-ն Քոչարյանի գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
86 0 0

ԲՀԿ խմբակցության անդամները լրագրողների հետ հանդիպմանը խոսել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացքող քրեական գործի նոր զարգացումների մասին:

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն ու գործի ՍԴ-ից հետկանչումը բացառապես իրավական հարության մեջ է: Ազգային ժողովում այսօր խորհրդարանական հերթական ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը:

«Մենք կոնկրետ այս գործընթացը դիտարկում ենք իրավական հարթության մեջ»,- ասաց նա` հրաժարվելով, հարցին տալ քաղաքական որևէ գնահատական:

«Երկրորդ նախագահի գործի մասով մենք մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել ենք, մասնավորապես, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և պետք է բացառապես այս հարթության մեջ դիտարկել բոլոր գործընթացները»,- ասաց Տոնոյանը:

Խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը ևս հայտարարեց, որ ԲՀԿ-ն իր գնահատականը կտա միայն այն ժամանակ, երբ տեղի ունեցող գործընթացի ամբողջական պատկերը կունենա: «Մեր գնահատականները չեն ուշանա»,- խոստացավ նա:

Հիշեցնենք` հունիսի 25-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել։ Այդ դատական նիստին չէին մասնակցում ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ նրա պաշտպանները։ Նրանք հայտարարել էին, որ բոյկոտել են նիստն ի նշան դատավորի պահվածքի դեմ բողոքի։ Նշենք, որ Քոչարյանը ավելի քան 1 ամիս ազատության մեջ էր։ Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը նրան կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։

Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։ Մայիսի 16-ին Արցախի նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց ԱԱԾ մեկուսարան

Մայիսի 18–ին Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նորք վարչական շրջանների դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել:

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները որոշել են չմասնակցել դատական նիստին
Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ–ն չի քննի. այն կվերաբացվի
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատական ակտերը
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ