00:14 21 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ալեքսանդր Ցինկեր

Երևանը Թբիլիսիից վատը չէ. ո՞րն է ՀՀ–ի ու Իսրայելի հարաբերությունների աշխուժացման բանաձևը

© Sputnik / Andranik Ghazaryan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
211 0 0

«Հայաստան–Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը համոզված է, որ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները բոլոր մակարդակներում աշխուժացնելու համար խոշոր նախագծեր են պետք։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Իսրայելի քաղաքացիների շրջանում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության նշանակալի աճ է գրանցվել, ինչի վկայությունն է զբոսաշրջային հոսքի ավելացումը և Երևանի ու Թել Ավիվի ուղղությամբ չվերթերի հաճախականությունը։ Սակայն միայն ժողովրդական դիվանագիտության վրա քաղաքականություն չի կառուցվում, և բարձր մակարդակով շփումների աշխուժացման համար տնտեսական խոշոր նախագծեր են պետք։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան–Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը։

Նրա խոսքով` երկկողմ հարաբերությունների ձեռքբերումները բարեկամության միջխորհրդարանական խմբի և «Հայաստան–Իսրայել» ֆորումի ղեկավարների բազմամյա արդյունավետ աշխատանքի արդյունքն են։

«Որոշակի առաջընթաց կա, ինքնաթիռներ են թռչում, չվերթերը` շատանում, զբոսաշրջային հոսքն աճում է։ Եթե այս տարին համեմատենք անցած տարվա հետ, ապա 3-4 անգամ մեծացել է Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը», – ասաց Ցինկերը։

Օրինակ` եթե անցած տարիներին Իսրայելից Հայաստան շուրջ 2 հազար մարդ է ժամանել, ապա այսօր միայն կես տարվա ընթացքում այդ ցուցանիշը հասնում է մոտ 3 հազարի։ Նա ընդգծեց, որ իսրայելցիների մոտ ձևավորվում է այն գիտակցումը, որ Հայաստանը գեղեցիկ է, այստեղ համով է ու էժան, ընդ որում` ավելի վատ չէ, քան Վրաստանում։

Սակայն փորձագետը համոզված է, որ այդ ցուցանիշը կարող է ավելի շատ լինել։

Քաղաքական կապեր

Ցինկերը համոզված է` Հայաստանի և Իսրայելի քաղաքական հարաբերությունների անդորրությունը պայմանավորված է տարբեր գործոններով` և՛ արտաքին, և՛ ներքաղաքական։ Փոխգործակցության վրա մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն այն հանգամանքը, որ Հայաստանն Իրանի բարեկամն է, այլև Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը, ինչպես նաև երկու երկրների ներքաղաքական փոփոխությունները։

Թեև Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բարեկամության միջխորհրդարանական նոր խումբ է ձևավորվել, բայց այն առայժմ միայն աշխատանքներ է տանում Իսրայելի հետ հարաբերությունների պլանավորման ուղղությամբ։ Դեռ իսրայելցի գործընկերների հետ շփում չկա, քանի որ Իսրայելում ևս ներքաղաքական կյանքը բավական անկայուն է։

Միջխորհրդարանական խմբի կազմ պետք է ձևավորի նաև Իսրայելը։ Հարցը կլուծվի ընտրությունից հետո, որը տեղի կունենա Իսրայելում սեպտեմբերի 21-ին։

Հայաստանում 2019 թվականին աճել է ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը

Միայն դրանից հետո կողմերը կկարողանան կամուրջ կառուցել և շփում հաստատել։ Ըստ Ցինկերի` հարաբերություններում ընդհանուր առմամբ նախաձեռնողականության պակաս կա։

«Բարձր մակարդակով կապերի աշխուժացմանը կարող են օգնել տնտեսական խոշոր նախագծերը», – ասաց նա։

Իսկ ո՞րն է ֆորումի դերը

«Հայաստան–Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի ներկայացուցիչները սպասում են երկու երկրի բարեկամության քաղաքական խմբերի աշխատանքի վերջնական արդյունքներին։ Առաջիկայում ֆորումի աջակցությամբ նախատեսվում է Գյումրի և Պետախ Տիկվա քույր քաղաքների մասին պայմանագրի ստորագրումը։ Պետախ Տիկվայում հայկական մեծ համայնք է կա։

Ցինկերի խոսքով` մինչև այս տարեվերջ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձան կտեղադրվի քաղաքում։

Հիշեցնենք, որ հայ–իսրայելական հարաբերություններն ակտիվ զարգանում էին 2017-2018 թվականներին «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի, ինչպես նաև բարեկամության միջխորհրդարանական խմբի գործունեության շնորհիվ։ Կարճ ժամանակահատվածում հաջողվել էր ուղիղ չվերթեր բացել երկու երկրների միջև, կապեր հաստատել իշխանական կառույցների ներկայացուցիչների միջև։

2017 թվականի հուլիսին Երևան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային վարչության նախարար Ցախի Անեգբին, նույն թվականի սեպտեմբերին Հայաստանում եռօրյա աշխատանքային այցով եղավ Քնեսեթի փոխխոսնակը` բարեկամության միջխորհրդարանական խմբի պատվիրակության անդամների և «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի ներկայացուցիչների հետ։

Պատասխան քայլ եղավ ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Իսրայել (2017 թվականի նոյեմբերի 6-7-ը) և Գագիկ Մինասյանի գլխավորած հայկական պատվիրակության այցը 2018 թվականի փետրվարին։

Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով

Ըստ թեմայի

Հայաստան-Իսրայել հարաբերություններն աշխուժացնելու միայն երկու ճանապարհ կա. Ցինկեր
«Իրականում». Թուրքիայի հետ վեճում Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության շահարկումը բարոյական չէ
Երևանի ՏՏ կոնգրեսին կմասնակցեն իսրայելական ընկերություններ. Փաշինյանը հանդիպել է Ահարոնին
թեգերը:
Ալեքսանդր Ցինկեր, Իսրայել, Հայաստան

Գլխավոր թեմաներ