16:21 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Բողոքի ակցիա Երևանում. 3 հունիսի 2019

Հայաստանում ե՞րբ կառաջանա այլընտրանքի պահանջարկ. ընդդիմության հաջողության բանաձևը

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
147 0 0

Հայաստանում ընդդիմության «պահանջարկը» կախված չէ միայն ներքին գործոններից, թեև իշխանությունը պետք է հոգա բնակչության բարեկեցության բարձրացման մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանում կտրուկ ներքաղաքական փոփոխություններն առաջիկայում կարող են կախված լինել միայն արտաքին գործոնների հետ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հայաստանն այժմ այնպիսի աշխարհաքաղաքական «կաթսայում» է, որը երբեք այսքան պայթյունավտանգ չի եղել միանգամից մի քանի ուղղություններով։

 «Մենք արդեն չենք էլ խոսում մեր երկու «ավանդական» ոչ բարեկամ հարևանների մասին.  մտավախություններ կան Իրանի շուրջ, դրան ավելացել է հայ-վրացական հարաբերությունների սրացումը։ Եթե այդ երկու գորոծոնները 2 ամսվա ընթացքում «պայթյունի» չհանգեցնեն, ապա չեմ կարծում, որ ընդդիմությունը արմատական փոփոխությունների համար ներքին պաշար ունի», – ասաց Հակոբյանը։

Դա չի նշանակում, որ ընդդիմության դաշտն արդեն չի սկսում ձևավորվել։ Կյանքի նշաններ են ցույց տալիս քաղաքական այն ուժերը, որոնք նախկինում իշխանության էին. բացի այդ նոր ուժեր են փորձում կայանալ։

Եթե իշխանությունը կտրուկ փոփոխությունների չհասնի կամ երկրի տնտեսության ու քաղաքացիների բարօրության լավացման ծրագրային քաղաքականություն չվարի, ապա հասարակության լայն շրջանակներում այլընտրանքի «պահանջարկ» կառաջանա։

«Քաղաքականությունում էլ է գործում շուկայի սկզբունքը՝ պահանջարկն առաջարկ է ծնում», – նշեց Հակոբյանը։

Այդ գործընթացն այժմ ընթանում է, թեև բավականին թույլ, դեռ աննկատ։ Դեռ հիասթափությամբ (գերակնկալիքների պատճառով) պայմանավորված հասարակության դժգոհությունը այնքան մեծ չէ, որ մարդիկ երես թեքեն ներկայիս իշխանությունից։

Նոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները շատ լավ գիտակում են դա, այդ պատճառով էլ չեն շտապում ակտիվ գործողությունների անցնել: Ժամանակ առ ժամանակ ցույցեր, բողոքի ակցիաներ են անցկացվում, քաղաքական հայտարարություններ են անում։ Թեև նրանց գործողություններն ու դրանց ազդեցությունը դժվար թե լրջորեն անհանգստացի իշխանությանը։

Այդ ուժերը դեռ որոպես քաղաքական ուժ ձևավորվելու ճանապարհին են։

Ինչ վերաբերում է հին իշխանությանը` ապա օրինակ ՀՀԿ–ն, պահպանելով նախկին ղեկավար Սերժ Սարգսյանին, հեռու է «ռեբրենդինգից»։

Նրանց ներկայիս գործողությունները դեռ փորձ է ցույց տալու, որ նրանք կան։ Ամեն ինչ սահմանափակվում է անհատների ակտիվությամբ։

Ակտիվանալու փորձ է անում «Դաշնակցությունը»։ Նրանք սկսել են Արցախից, ինչպես և 90–ականներին։ Բայց նրանք դեռ ուզում են հասկանալ` ում հետ է կարելի համագործակցել։

Այսպիսով` դեռ շատը վաղ է խոսել ընդդիմության դաշտում որևէ առաջատարի մասին, այն դեռ ձևավորման փուլում է։

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին` Հակոբյանը նշեց, որ այն Նիկոլ Փաշինյանի համար հակասական նշանակություն ունի, երբեմն դրա պատճառով նա կորցնում է գործողությունների ազատությունը։

«Կարծում եմ`շատ դեպքերում այդ գործը շղթայում է Փաշինյանին, այդ թվում` արտաքին քաղաքականության մեջ», – նշեց քաղտեխնոլոգը։

Նա կարծում է` Քոչարյանի գործի շուրջ ոչ մի կտրուկ փոփոխություն չի եղել, որը նրա ձերբակալմանն է հանգեցրել։ Այս հարցում արտահայտվել է միայն Սահմանադրական դատարանի ղեկավարի պաշտոնի շուրջ իրարանցումը, իսկ կալանավորումներն ու ազատ արձակումները հնարավոր է շարունակվեն։

Հիշեցնենք` հունիսի 20-ին Քոչարյանի և մյուսների քրգործով դատավոր Արմեն Դանիելյանը հանկարծ որոշեց, որ դատական ստուգման փուլն ավարտված է, և ինքը պետք է խորհրդակցական սենյակ գնա` որոշում կայացնելու։

Ըստ թեմայի

Սահմանադրական կարգի համեստ հմայքը, կամ բռնությունը պետք է արմատախիլ անել
Շպռեխեն զի դո՞յչ. իշխանությունը ցանկանում է դեսպան նշանակել առանց դիվանագիտական կրթության
Մաթևոսյան․ «Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելը պայմանավորված է Քոչարյանի գործով»
Հայաստանը ճամփաբաժանին է. ի՞նչ կընտրի իշխանությունը «հեղափոխական կոմիտեի» և արարման միջև
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ