09:11 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Սասուն Միքայելյան

Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը. պատասխանում է Արարատ Միրզոյանը

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
520 0 0

ԱԺ խոսնակը հավաստիացնում է, որ Սասուն Միքայելյանի և «Իմ քայլը» խմբակցության միջև հարաբերությունները լարված չեն։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պնդում է` տեղեկություն չունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատրաստվում է մանդատը վայր դնել, թե ոչ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Ակնհայտ է, որ Սասուն Միքայելյանը չի գալիս նիստերին, ինչո՞ւ՝ չգիտեմ, բախում եղե՞լ է՝ ոչ, իմ հարաբերությունները սրվա՞ծ են նրա հետ՝ ոչ, պատրաստվո՞ւմ է մանդատը վայր դնել, թե՞ ոչ՝ բացարձակապես զրո տեղեկություն ունեմ այդ մասին»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին` ՔՊ վարչության ընտրության օրը Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ կուսակիցների` դահլիճը լքելու քայլը բոյկոտ չէ՞ր արդյոք, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Բացարձակապես դա բոյկոտ չէր»:

ԱԺ նախագահի խոսքով` դահլիճից դուրս եկողների մեջ բազմաթիվ էին մարդիկ, որոնց հետ Սասուն Միքայելյանը շատ մտերիմ է:

«Ամենավառ երևակայության դեպքում շատ դժվար է սա մեկնաբանել որպես բոյկոտ: Շատ կենցաղային է, երբեմն ամեն ինչ լինում է. մարդիկ շատ երկար ժամանակ նստած լսել էին և գուցե դուրս եկան ծխելու: Դա հարգանքի բացակայություն չէր, հաստատ բոյկոտ չէր»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք` օրերս մամուլում լուր տարածվեց, որ Սասուն Միքայելյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամների հարաբերություններն այն աստիճան են սրվել, որ նա պատրաստվում է հրաժարվել պատգամավորական մանդատից։

Ինձանից ինչ խոշոր սեփականատեր. Սասուն Միքայելյանն իրեն Մանվել Գրիգորյանին չի նմանեցնում

թեգերը:
մանդատ, ԱԺ, Արարատ Միրզոյան, Սասուն Միքայելյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ