00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվտուշենկովը պարզաբանել է` ինչու է Քոչարյանը մնացել «Սիստեմայի» տնօրենների խորհրդում

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян на заседании суда по делу "1 марта" (16 мая 2019). Еревaн
Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սիստեմա» ԲՖԿ–ի բաժնետերերը տարեկան ժողովի ժամանակ վերընտրել են տնօրենների խորհրդի անդամներին, որոնց թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մնաց «Սիստեմա» ԲՖԿ ներդրումային հոլդինգի տնօրենների խորհրդում, քանի որ ընկերությունը նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական գործընթաց է համարում։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին ասել է «Սիստեմա» ԲՖԿ հիմնական բաժնետեր և սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը։

Այսօր տարեկան ժողովի ընթացքում «Սիստեմա» ընկերության բաժնետերերը վերընտրել են տնօրենների խորհրդի նախկին կազմին։ Տնօրենների խորհրդում, Քոչարյանից բացի, իրենց տեղերն են պահպանել նաև «Սիստեմա» ԲՖԿ–ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, «Սիստեմայի» նախագահ Անդրեյ Դուբովսկովը, Segezha Group–ի (պատկանում է ԲՖԿ–ին) նախագահ Միխայիլ Շամոլինը, Կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, «ՌՏՏ» ԲԲԸ–ի (մտնում է ԲՖԿ–ի մեջ) գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Բոևը, «Բիմ–Բիլ–Դանի» նախկին համասեփականատեր Դավիթ Յակոբաշվիլին, KPMG–ի ռուսաստանյան ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, լյուքսեմբուրգյան քաղաքական գործիչ Ժանո Կրեկեն, Deutsche Telekom–ի նախկին նախագահ Ռոն Զոմերը և «Սիստեմայի» աուդիտի, ֆինանսների և ռիսկերի գծով կոմիտեի անդամ, պրոֆեսոր Աննա Բելովան։

«Կցանկանայի միայն մի բան տեղեկացնել։ Գիտեք, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարիներ ի վեր մեր տնօրենների խորհրդի անփոփոխ անդամն է ու անկախ տնօրենը։ Այսօր, ինչպես գիտեք, նա կրկին կալանքի տակ է։ Մենք համարեցինք, որ ... գործընթացն ակնհայտորեն քաղաքական է։ Որոշեցինք նրան ընդգրկել տնօրենների խորհրդի նոր կազմում, առավել ևս, որ նա համաձայնություն է տվել այն ժամանակ, երբ ազատության մեջ է եղել։ Կարծում ենք` դա ճիշտ է։ Ես տեղեկացնում եմ, որ նման որոշում է կայացվել», – ասել է Եվտուշենկովը «Սիստեմայի» բաժնետերերի ժողովի ընթացքում։

Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շուրջ 1 ամիս ազատության մեջ էր։ Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը նրան կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Спикер Национального собрания Арарат Мирзоян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը կրկին խոսել է Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպման մասին

Մայիսի 16-ին Արցախի նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Մայիսի 18–ին Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նորք վարչական շրջանների դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշել էր ՀՀ 2–րդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Սակայն հունիսի 25-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացրեց, և նա տեղափոխվեց մեկուսարան։

Այդ դատական նիստին չէին մասնակցում ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ նրա պաշտպանները։ Նրանք հայտարարել էին, որ բողոքում են դատավորի պահվածքից։

Լրահոս
0