04:43 03 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.50
  • GBP628.41
  • EUR551.62
  • RUB6.43
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
227 0 0

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ երբ սկսում ես ինչ–որ «պլանկա» իջեցնել, վտանգ կա, որ այն կարող է էլի իջնել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի— Sputnik. Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ցավում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատում չգտնվեց մեկը, որ կասեր` դատարանների մուտքերը փակելու քայլից պետք է ձեռնպահ մնալ։ Այսօր նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում։

«Երբ սկսում ես ինչ–որ «պլանկա» իջեցնել, վտանգ կա, որ այն կարող է էլի իջնել։ Ցավում եմ, որ վարչապետի շրջապատում չգտնվեց մեկը, որը կասեր` այս քայլից եկեք ձեռնպահ մնանք։ Յուրաքանչյուր նման դեպք անդառնալի հետք է թողնում»,–ասաց նա։

Հարցին, թե Փաշինյանի՝ դատարանի մուտքերը փակելն արդյո՞ք Սահմանադրության տապալում էր, թե ոչ, Հարությունյանը պատասխանեց, որ դա նուրբ իրավական կատեգորիա է։

«Այն, որ քաղաքական առումով անթույլատրելի քայլ էր, միանշանակ է։ Այն, որ սա ճնշում էր դատարանների վրա, էլի միանշանակ է: Հուսամ, որ նմանատիպ երևույթներ մեզանում չեն լինի»,– ասաց նա։

Դատավորների «վեթինգ» ՀՀ–ում. ի՞նչ է մտածել Փաշինյանը, նպատակը կարդարացնի՞ միջոցները

Անդրադառնալով իրավական համակարգում վեթինգ սկսելու գործընթացին` Հարությունյանը նշեց, որ կարծում է` Հայաստանում դրա նախադրյալներ չկան: Նրա խոսքով` գործիքները, որոնք առկա են, թույլ են տալիս բացահայտել ոչ իրավաչափ ճանապարհով ձեռք բերած գույքը: Ընդ որում, դատավորի կողմից գույքի հայտարարագրման, նվերներ ընդունելու առնչությամբ, ըստ նախկին նախարարի, բավական կոշտ կարգավորում են մտցրել 2018 թվականին։

Մեկ այլ հարցի, թե ինչպես Փաշինյանն էր ասում, որ նախկին իշխանությունները դատավորներին են զանգում հարցեր լուծելու համար, և տեղյա՞կ է սրանից Հարությունյանը` վերջինս պատասխանեց, որ չկա նման բան։ «Դա հերթական քաղաքական հնարքն է, որն օգտագործում է վարչապետը՝ սխալ քայլերը քողարկելու համար։ Ես վստահ եմ, որ որևէ մեկը որևէ դատավորի չի զանգում»։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշեց Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը` վեթինգ իրականացնելով։

Եթե պետք լինի, ԱԱԾ–ն ու ծառայության ղեկավարն էլ վեթինգի կենթարկվեն

Ըստ թեմայի

Իշխանությունը լուրջ խնդրի է բախվել. դատավորների մեծ մասի վրա «դոսյե» էլ չկա. «Փաստ»
Բոզոյան․ «Փաշինյանի նպատակն է դատական համակարգի միջոցով հարձակվել իր հակառակորդների վրա»
Բարեփոխում պետք է, վեթինգ` ոչ. արդարադատության նախարարը չլսեց Հանրային խորհրդի կարծիքը

Գլխավոր թեմաներ