00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:48
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ի պատժամիջոցները հարվածում են Իրանին, բայց բաժին է հասնում ՀՀ–ին. ինչո՞ւ

© Photo : press office of the Prime minister of RAОфициальный визит премьер-министра Армении Никола Пашиняна в Иран (27 февраля 2019). Тегеран
Официальный визит премьер-министра Армении Никола Пашиняна в Иран (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկյան պատժամիջոցների հետևանքով իրանական տնտեսության թուլացումը կանդրադառնա նաև Հայաստանի վրա։ Վաշինգտոնի գործողությունները կողմնակի ազդեցություն ունեն Երևանի վրա։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի իշխանությունը փորձում է չեզոքացնել բացասական հետևանքները, որոնք կարող է զգալ հայկական տնտեսությունը Իրանի դեմ ԱՄՆ–ի պատժամիջոցների պատճառով, և ԱՄՆ–ի Atlantic Council կենտրոնում ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի ելույթը պետք է դիտարկել այդ տեսանկյունից։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Доллары США и иранские риалы - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Իրանն աշխատում են ազգային արժույթով առևտրի անցնելու ուղղությամբ

Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, կոչ է արել Վաշինգտոնին ճնշում չգործադրել Երևանի վրա Իրանի հետ համագործակցության հարցում։ Նրա խոսքով` արևմուտքից և արևելքից շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար հարավային հարևանի հետ գործակցությունը կենսական կարևոր նշանակություն ունի։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը չի կարող այդքան բարձր գին վճարել` ներքաշվելով Իրանի դեմ «պատժամիջոցային օրակարգի մեջ»։

Նա նաև տեղեկացրել է ամերիկյան գործընկերներին, որ հայկական տնտեսությունը կորուստներ է կրում Իրանի դեմ պատժամիջոցներից, և որ Երևանը չի կարող հրաժարվել իրանական գազ գնելուց։

Սարգսյանի կարծիքով` ամերիկացիները հիանալի հասկանում են իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, և ճնշում չեն գործադրի։ Բայց խնդիրն այն է, որ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով իրանական տնտեսության թուլացումն արդյունքում կհարվածի նաև Հայաստանին։ Այդ առումով Վաշինգտոնի գործողությունները կողմնակի ազդեցություն (secondary effect) ունեն Հայաստանի վրա։

«Իրանի և Ռուսաստանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներն ազդում են Հայաստանի վրա։ Երկու երկրները մեր պետության առանցքային առևտրային գործընկերներն են։ Որքան ուժեղ է ճնշումը Ռուսաստանի և Իրանի վրա, այնքան վատ է հայկական տնտեսության համար։ Կարծում եմ, որ Միրզոյանի հայտարարությունը պետք է դիտարկել այդ տեսանկյունից», – ասաց Սարգսյանը։

Հայաստանի համար ավելի հարմար կլիներ, եթե ԱՄՆ–ն և Իրանը կարողանային համաձայնության հանգել ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ։ Բայց առայժմ նման բան չի նախատեսվում, և Թեհրանի շուրջ օղակը միայն սեղմվելու է։

Проверки на автовокзале Киликия - Sputnik Արմենիա
Իրանական տատանումներից կախված հայկական լույսը. անվտա՞նգ է արդյոք ՀՀ էներգետիկ համակարգը

Քաղաքագետի կարծիքով` այդ պայմաններում Հայաստանի իշխանությունը պետք է քննարկում նախաձեռներ ամերիկացիների հետ` հայկական տնտեսության համար բացասական հետևանքները հնարավորին չափ մեղմելու համար։ Միաժամանակ, նա համոզված է, որ համապատասխան հայկական պետհաստատությունները նույնիսկ տարրական հաշվարկ չունեն, թե ինչպիսի վնաս են հասցնում Իրանի դեմ պատժամիջոցները (և Ռուսաստանի դեմ) Հայաստանի տնտեսությանը։ Սարգսյանը դժվարացավ պատասխանել` դա պրոֆեսիոնալիզմի բացակայության, թե զուտ անտարբերության հետևանք է։ Հնարավոր են նաև այլ պատճառներ, բայց փաստը մնում է փաստ. վնասի վերաբերյալ կոնկրետ թվեր չկան։

«Մեր ղեկավարությունը պետք է նստի, հաշվի վնասը չափը և ներկայացնի այդ թվերը ամերիկացի գործընկերներին։ Ցավոք, առայժմ նման բան չի արվում։ Ամերիկացիները պարտավոր չեն մեզ մոտ գալ ու ասել` եկեք տեսնենք, թե որքան են ձեր կորուստները։ Մենք ինքներս պետք է նախաձեռնենք նման քննարկումներ և ելք գտնենք իրավիճակից», – հավելեց փորձագետը։

Ի դեպ, այս օրերին ԱՄՆ–ում են ՀՀ երեք բարձրաստիճան պաշտոնյաներ` խորհրդարանի խոսնակը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ Հանդիպումների և ծրագրված միջոցառումների ձևաչափը և բնույթը տարբեր են, և Սարգսյանն առայժմ դժվարացավ պատասխանել, թե ԱՄՆ–ի հետ հարաբերությունների հետագա զարգացմանն ինչպիսի խթան կհաղորդեն այդ այցերը և հանդիպումները։ Նրա խոսքով` ամեն ինչ կախված է օրակարգից և անցկացվող միջոցառումների մակարդակից։ Դրանց արդյունավետությունն ավելի ստույգ հնարավոր կլինի գնահատել նշված պաշտոնյաների վերադարձից հետո։

Հայաստանը գլոբալ գործընթացների կենտրոնում է. Արզումանյանը՝ Իրանի և Վրաստանի վերաբերյալ

Լրահոս
0