05:36 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
168 0 0

Կիպրոսը դարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրած 15-րդ երկիրը։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ‬ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Չեխիան վավերացրել է ‬ՀՀ–ԵՄ համաձայնագիր

«Կիպրոսի Հանրապետությունն այդ մասին հուլիսի 18-ին տեղեկացրել է Եվրոպական միության խորհրդին»,– նշել է Նաղդալյանը:

Կիպրոսը 15–րդ երկիրն է, որը վավերացրել է ՀՀ–ԵՄ համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր 28 երկրների վավերացումից հետո։ Միևնույն ժամանակ, կողմերի համաձայնությամբ, 2018 թվականի հունիսի 1-ից դրույթների 80%–ն ուժի մեջ է մտել։

ԵՄ–ն կրկնապատկել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

Ըստ թեմայի

Ինչո՞վ է կարևոր Հայաստանը Չինաստանի համար և հակառակը. փորձագետի դիտարկումը
Ինչ բոնուս կարող է ստանալ Հայաստանը ԵՄ–ի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո. փորձագետ
Հակոբյան. «ԵՄ–ի հետ համաձայնագիր կնքելու հայկական օրինակը գրավիչ է բոլորի համար»
թեգերը:
Աննա Նաղդալյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Եվրամիություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ