17:01 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Արծրուն Հովհաննիսյանն ու Դավիթ Տոնոյանը

Արծրուն Հովհաննիսյանը պատմեց Արցախում տիրող իրավիճակի մասին

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
177 0 0

Ադրբեջանը շարունակում է զենք գնել, զորավարժություններ անցկացնել և ռազմատենչ ելույթներ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Արցախա–ադրբեջանական շփման գծում իրավիճակը համեմատար հանգիստ է։ Այսօր «Օրբելի» վերլուծական կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. վերջին միտումներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Ակնհայտ է, որ արդեն գոնե 1-1,5 տարի, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, մենք հիմնականում ունենք կայուն իրավիճակ առաջնագծում», – ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով` դա թույլ է տալիս հայկական կողմին անմիջականորեն կենտրոնանալ մարտական պատրաստականության վրա։ Մյուս կողմից, թուրք–ադրբեջանական զորավարժությունների ավելի ինտենսիվ են անցկացվում և/կամ դրանք ավելի լայն են լուսաբանվում։

Հովհաննիսյանի խոսքով` միաժամանակ տեսնում ենք Ադրբեջանի զորավարժությունների ինտենսիվացում, որին ուղեկցում են սպառազինությունների ձեռքբերումը, հռետորաբանությունը: Մյուս կողմից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանության նվազումն ակնհայտ է:

Հայկական կողմերն աշխատում են նաև իրենց մարտունակությունը բարձրացնելու վրա։ Անցկացվում են զորավարժություններ, գնվում է զենք։

Ինչպես է աշխատում Ադրբեջանի հետ անմիջական կապը. բացատրում է պաշտպանության նախարարը

«Դեռ մի քանի ամիս առաջ մենք հայտարարել էինք սպառազինությունների մասշտաբային գնումների մասին։ Երեկ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ զենք գնելիս անակնկալներ կլինեն», – ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանի զինված ուժերի մարտունակության բարձրացումը խաղաղության պահպանման լավագույն երաշխիքն է։

Ավելի վաղ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ հաջորդ տարվա սկզբին Սու–30ՍՄ կործանիչների առաքում է սպասվում։

Արցախի ուղղությամբ կրակոցները 100–ով ավելացել են. ի՞նչ է կատարվել շփման գծում

Ըստ թեմայի

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ գաղտնիքներ չկան. Նիկոլ Փաշինյան
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերը
Բադալյան. «Տուսկի` Ղարաբաղյան հակամարտության մասին շեշտադրումներն այդքան էլ էական չեն»
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, Արծրուն Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ