00:16 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Վրաստան համագործակցություն (77)
138 0 0

ՀՀ արտգործնախարարը պատմել է, թե ինչ է խոսել Վրաստանի արտգործնախարարի հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները միմյանց հասանելի լինելու խնդիր երբևէ չեն ունեցել։ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այս մասին ասել է լրագրողներին։

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ լավ բարեկամին և գործընկերոջը՝ Դավիթ Զալկալիանիին: Մենք այս մեկ տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ առիթներ միմյանց հետ շփվելու և քննարկելու մեր օրակարգի բազմաթիվ հարցեր: Շփումների և անմիջապես միմյանց հասանելի լինելու խնդիր երբևէ չենք ունեցել, և շատ շնորհակալ եմ Դավիթին այս աշխատելաոճի համար: Եվ այժմ տեղի է ունենում իմ պաշտոնական այցը Վրաստան, որը շատ լավ առիթ է, որպեսզի մենք կարողանանք ամփոփ և համապարփակ ձևով անդրադառնալ մեր երկկողմ օրակարգին»,– նշել է նա:

Մնացականյանն ընդգծել է, Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում և շփումներում բարձր դինամիկա կա։

«Մեր վարչապետները շատ ակտիվ երկխոսության մեջ են միմյանց հետ: Մի քանի փոխայցելություններ են տեղի ունեցել: Մեր նախագահները շատ ակտիվ շփվում են միմյանց հետ: Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ Հայաստան - Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը բավական բովանդակալից էր և ծավալուն: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի և ծրագրվել են բոլոր ոլորտներում համագործակցության աշխատանքները: Որպես կառավարություններ՝ մենք նաև փորձում ենք խթանել բոլոր շփումները բիզնես ոլորտի, քաղհասարակության շրջանակներում»,– ասել է նա:

Նախարարի խոսքով` շատ էական է համագործակցության միջխորհրդարանական հարթակը:

«Մենք մեր կողմից փորձում ենք մեր ներդրումն ունենալ, արտաքին ոլորտի պատասխանատուների, արտաքին ոլորտի գերատեսչությունների մակարդակով ակտիվ պահել այդ երկխոսությունը և համագործակցությունը»,– ասել է Մնացականյանը:

ՀՀ արտգործնախարարը հայտնել է, որ գործընկերոջը պատասխան այցով հրավիրել է Հայաստանում:

«Մենք նաև փոխանակեցինք մեր մոտեցումները և տեսակետները տարբեր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը: Ցավոք, մենք դեռևս տարածաշրջանում ունենք չկարգավորված հակամարտություններ: Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը հակամարտությունների լուծմանը բացառապես խաղաղ ճանապարհով, նաև այն ըմբռնումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները և իր բանակցային շրջանակը, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորում: Վերահաստատեցինք մեր մտադրությունը՝ ձևավորված շրջանակներում և ձևավորված բանակցային հարթակներում աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացներին»,– ասել է նա։

Մնացականյանն նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը շատ լավ համագործակցում են միջազգային բազմաթիվ հարթակներում և մտադիր են համատեղ աշխատանքով ավելի խորացնել նման համագործակցությունը։

«Մենք բավական երկար խոսեցինք օրակարգային այլ հարցերի շուրջ և շարունակելու ենք քննարկումներն օրվա ընթացքում։ Արդեն տեսաք՝ որքան ժամանակ պահանջվեց արտահայտելու, թե ինչ ենք քննարկել, որը կրկին ցույց է տալիս, թե որքան լայն է հարցերի շրջանակը, որը միավորում է մեզ՝ Հայաստանին և Վրաստանին։ Եվս մեկ անգամ խորապես շնորհակալ եմ, Դավի՛թ, շատ ջերմ հյուրընկալության համար»,– ասել է նախարարը։

Զոհրաբ Մնացականյանը Վրաստան է մեկնել պաշտոնական այցով։

թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (77)

Ըստ թեմայի

Ի՞նչ անակնկալ էր սպասում Վրաստանի նախագահին Փաշինյանի հետ ճաշելուց հետո
Վրաստանում հայկական եկեղեցի են կողոպտել
«Հայկական» սկանդալ Վրաստանում. պատգամավորն անպարկեշտ առաջարկ է արե՞լ տնօրենին
թեգերը:
տեսանյութ, Զոհրաբ Մնացականյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ