16:56 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Մարիա Զախարովա

Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Երևանի ու Բաքվի բանակցությունների ճանապարհով. Զախարովա

© Sputnik / Виталий Белоусов
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
120 0 0

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանը շարունակում է հակված մնալ ղարաբաղյան հակամարտության հարցում խաղաղ գործընթացի առաջխաղացման բազմակողմանի աջակցությանը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, ապա Զախարովան ընդգծեց, որ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. հարցը պետք է որոշվի Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների ճանապարհով։

«Մենք գոհունակությամբ ենք նշում, որ Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում այսօր հարաբերական անդորր է։ Միաժամանակ մենք անհանգստացած ենք, որ կողմերը տարբեր պատրվակներով շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել», – ասել է Զախարովան։

Գալստյան. «Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր մոտեցումներից»

Նրա խոսքով` նման հռետորաբանությունը չի նպաստում բանակցությունների համար բարենպաստ պայմանների ձևավորմանն ու փոխզիջումների որոնմանը։

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերը

Ըստ թեմայի

Ղարաբաղյան հակամարտության կողմերը չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով. Փաշինյան
Ղարաբաղյան հարցի վերաբերյալ գաղտնիքներ չկան. Նիկոլ Փաշինյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կամք ու ժամանակ է պետք. Ռուսաստանի ԱԳՆ
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Մարիա Զախարովա, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ