22:32 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշև

Գրիգորյանը և Պատրուշևը քննարկել են ՀՀ և ՌԴ անվտանգության ոլորտին առնչվող հարցեր

© Photo: Areg Kochinyan / press office of the Security Council of Armenia
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել բազմաթիվ հարցերի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը երեքշաբթի քննարկել են երկու երկրների ազգային և տեղեկատվական անվտանգության հարցեր։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ազգային անվտանգության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների աշխատակազմերի, իրավապահ մարմինների, ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգության վիճակի մասին։

Գրիգորյանը և Պատրուշևը զրուցել են նաև ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում երկու երկրների գործակցության շուրջ։

ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը Երևանում

Պատրուշևն ընդգծել է Մոսկվայի և Երևանի սերտ գործակցության կարևորությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում։ Նրա կարծիքով` այդ խնդիրները լուրջ նշանակություն ունեն երկու պետությունների կայուն զարգացման, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ արդյունավետ պայքարի համար։

Ըստ թեմայի

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը գալիս է Երևան
Նիկոլայ Պատրուշևը Հայաստանում է. նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ
թեգերը:
Նիկոլայ Պատրուշև, Ռուսաստան, հայեր, Հայաստան

Գլխավոր թեմաներ