03:22 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Սահմանադրությունը կփոխվի, սուպերվարչապետությունը կմնա. նախարարը չի բացում փակագծերը

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
142 0 0

Սահմանադրության նախանշված փոփոխությունների հիմնական առանցքը լինելու են դատաիրավական բարեփոխումները։ Սուպերվարչապետական կառավարման համակարգի մասին հարցին նախարարը գերադասել է չպատասխանել։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. ԲԴԽ–ի ակտերը Սահմանադրության փոփոխություններից հետո հնարավոր կլինի բողոքարկել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցումասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Իսկ սուպերվարչապետական կարգի փոփոխության հարցը դեռ որոշված չէ։

«Այդ հարցին կանդրադառնա այն հանձնաժողովը, որը հատուկ ձևավորվելու է և բաղկացած է լինելու  քաղաքականապես բացարձակ չեզոք անդամներից ։ Մեր տեսլականի հիմնական կետերը վերաբերում են դատաիրավական բարեփոխումներին»,– ասաց նախարարը` խուսափելով կառավարման կարգի փոփոխության մասին հարցերին պատասխանել։

Հիշեցնենք` օրերս Արդարադատության նախարարը հայտարարել էր 2020 թվականին սահմանադրական բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որի կազմը դեռ չի հրապարակվում։

Դատավորներին թոշակի ուղարկելու ծախսը կառավարությունը դեռ չի հաշվել

Գործող Սահմանադրությունը, որն ընդունվել է 2015 թվականին` հանրաքվեով, ներկայիս իշխանությունն  նախկինում  քննադատում էր` որակելով այն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման համար գրված փաստաթուղթ, քանի որ այն վերջինիս թույլ էր տալիս մնալ իշխանության ղեկին` վարչապետի պաշտոնում։

Ըստ թեմայի

«Օրինականացվող գործարք» ՍԴ դատավորների համար, կամ իսկական ռումբ պետության տակ
«Ուզում ենք իմանալ՝ դատավորները վնգստո՞ւմ են». Քոչարյանի աջակիցները ԲԴԽ-ի մոտ են
«Քիչ մնաց». դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը բավարարվել է
Քոչարյանի գործի քննությունը կարող է հետաձգվել ևս 3 ամսով. ԲԴԽ–ն պարզաբանում է տարածել
Վեթինգ հայկական ձևով. նախարարությունում վստահեցնում են, որ «ոսկե միջին» է ընտրված
թեգերը:
Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Սերժ Սարգսյան, սահմանադրություն, Ռուստամ Բադասյան, ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ