00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ ազատվեցին Փաշինյանի խորհրդականները. իշխանությունը լռում է, փորձագետները՝ ենթադրում

© Sputnik / Asatur YesayantsГлавный советник премьер-министра Армении Арсен Гаспарян
Главный советник премьер-министра Армении Арсен Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետական ապարատը կենդանի օրգանիզմ է, այն անընդհատ ենթակա է փոփոխության: Սակայն երբ միանգամից աշխատանքից ազատում են երկու գլխավոր խորհրդականի և 1 օգնականի, հազիվ թե լեզուդ պտտվի դա սովորական իրադարձություն անվանել:

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Միանգամից երկու գլխավոր խորհրդականների աշխատանքից ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը լիովին անսպասելի էր:

Հարկավ, պետական ապարատը նման է կենդանի օրգանիզմի, ինչը անշարժություն չի ենթադրում: Հին կադրերը հեռանում են, նրանց փոխարինելու են գալիս նորերը: Բայց երբ աշխատանքից ազատում են միանգամից երկու գլխավոր խորհրդականի, ապա լեզուդ չի պտտվում դա սովորական երևույթ անվանես: Իսկ տեղեկատվական վակուումի պայմաններում կատարվածի շուրջ ինտրիգն աճում է:

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян во время пресс-конференции с главой МИД Уругвая (14 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքականության փոփոխություն չի լինի. ԱԳ նախարարը` Փաշինյանի հայտարարության մասին

Թեպետ, թվում է, որ երկար-բարակ գուշակություններ անելու հարկ չի լինի: Ավելին, չի կարելի բացառել, որ կադրային որոշումների պատճառների մասին քաղաքացիներին Փաշինյանն անձամբ կհաղորդի, ասենք, ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում: Եվ քանի դեռ «Facebook»-ի վարչապետական էջը եղելության վերաբերյալ լռում է, մենք փորձեցինք ներքին անցուդարձին հետևող դիտորդների օգնությամբ վերլուծել կառավարության ղեկավարի նշված քայլի հնարավոր շարժառիթը կամ մոտիվացիան: 

«Կոնկրետ տեղեկությունների բացակայության պայմաններում, ցանկացած տեսակետ գուշակություն կլինի ընդամենը: Դժվար է ասել, թե ինչն է վարչապետին մղել նման քայլի: Դա չափից ավելի ներգերատեսչական խնդիր է, այդ իսկ պատճառով, ծայրահեղ դժվար է գնահատականներ տալը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: 

Նիկոլ Փաշինյանը պուտինամետ քաղաքականությո՞ւն է վարում

Մյուս կողմից փորձագետը նկատում է, որ ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նման կադրային որոշումները ոչ թե մեկ, այլ մի քանի պատճառ են ունենում: Դա և՛ ներգերատեսչական հակասություններն են, և՛ միջանձնային հարաբերությունները, և՛ երկրի տնտեսական գործընթացներն, ընդհանուր առմամբ:

Премьер-министр Никол Пашинян в туристическом автобусе - Sputnik Արմենիա
«Քաղցր հայրենիք». Նիկոլ Փաշինյանի հրապարակումը՝ արտահանման աճ գրանցած նոր ոլորտի մասին

«Երբ պաշտոնանկ են անում որևէ նախարարի, սովորաբար, դեր է խաղում այս կամ այն եղելության կամ որոշման վերաբերյալ հանրային դժգոհության գործոնը: Բայց այստեղ խոսքը խորհրդականների մասին է, և այն, թե ինչու է նման որոշում ընդունվել, հայտնի է միայն իշխանությանը»,-հավելեց քաղաքագետը:

Իսկ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով, անկասկած, կառավարական երկու պաշտոնյայի աշխատանքից ազատելը որոշակի մտորումների տեղիք է տալիս: Ե՛վ Ղարիբյանը, և՛ Գասպարյանը տնտեսության խնդիրներով էին զբաղվում: Կարեն Քոչարյանը հակված է ենթադրել, որ վարչապետը դժգոհ է եղել նրանց աշխատանքից: Այլ պատկերացումներ այս պահի դրությամբ չկան: 

Մեկնաբանություն ստանալու նպատակով մենք կապ հաստատեցինք վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ։ Կարապետյանը հայտարարեց, որ ներկա պահին նա մեկնաբանություն չունի։ Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք այդ պաշտոնյաները աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել անձամբ, թե վարչապետն իր նախաձեռնությամբ է նրանց ազատել աշխատանքից, Կարապետյանը նույնը կրկնեց։

Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ այսօր զբաղեցրած պաշտոններից ազատվել են իր գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանը, Արամ Ղարիբյանը, ինչպես նաև՝ վարչապետի օգնական Մհեր Սահակյանը: Կառավարությունը դեռ որևէ մեկնաբանություն այդ կապակցությամբ չի ներկայացրել: 

Լրահոս
0