09:13 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Դավիթ Տոնոյանը

Տոնոյանը կհանդիպի Շոյգուի հետ. ՀՀ ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում է

© Sputnik / Asatur Yesayants.
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
15310

ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի-Sputnik. Դավիթ Տոնոյանը Մոսկվայում կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման հանդիսավոր արարողություններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջը:

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մեկնարկն ազդարարվել է օգոստոսի 3-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում:

Հիշեցնենք, որ մրցաշարի շրջանակում  օգոստոսի 3-15-ը ՀՀ–ում անցկացվեցին «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումները։ «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարին մասնակցում են 36 պետությունների ավելի քան 5000 զինծառայող: Մրցույթներն անցկացվում են 10 պետություններում:

Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում>>

թեգերը:
Դավիթ Տոնոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ