11:55 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
31310

ՊՆ մամուլի քարտուղարը խոսել է Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի և սահմանում տիրող իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ ՊՆ անելու է ամեն ինչ, որ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանը նախևառաջ չխոշտանգվի: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ամեն ինչ անելու ենք, որ հնարավորություն լինի նրան վերադարձնելու: Ցավոք, այդ ամենն իրականացվում է միայն ու միայն միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ Ադրբեջանի հետ ուղիղ շփում չունենք: Բոլոր հնարավոր ջանքերը շարունակելու ենք դնել այս խնդրի լուծման համար»:  Ըստ պատասխանատուի` այս գործողություններին զուգահեռ, այն զորամասում, որտեղ ծառայել է Արայիկը, այս պահին քննություն է անցկացվում:

«Քննությունն ընթանում է, և այն կպարզի շատ ու շատ հարցեր»,–ասաց Հովհաննիսյանը:

Միջազգային Կարմիր խաչն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ: Այս պահին ՀՀ ՊՆ դեռ լուր չունի արդյո՞ք  հանդիպումը կայացել է, թե  ոչ:

Ընդհանուր առմամբ, խոսելով դեպքի մասին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարբեր հակասական կարծիքներ կան, բայց իրենք հակված  են հաստատելու Արայիկի մեծ եղբոր դիրքորոշումը: «Արայիկ Ղազարյանի եղբայրը մեզ տեղեկացրել է, որ ամենի ինչ նորմալ է եղել, ու ինքը նորմալ ծառայել է։ Վերջերս էլ իրեն բուժական օգնություն է ցուցաբերվել, ու հենց այդ հետքերն է Ադրբեջանը ներկայացնում որպես խոշտանգում, բայց դա իրականում բուժական միջամտություն է: Ինչպես արդեն ասել է ՀՀ պաշտպանության նախարարը, մենք հակված ենք այն տեսակետին, որ ինքը մոլորվել  է, բայց ամեն ինչ մանրամասն կուսումնասիրենք»:

Ովքեր են Ադրբեջանում պահվող հայերն ու հայկական կողմում պատիժ կրող ադրբեջանցիները

Անդրադառնալով սահմանային իրավիճակին` Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ներկա պահին իրավիճակը  համեմատաբար հանգիստ է: «Թեպետ 2 օր առաջ մենք վիրավոր ունեցանք, Ադրբեջանն էլ, կարծես թե, վիրավորի մասին լուր տվեց, բայց ընդհանուր առմամբ, վիճակը հանգիստ է»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ օգոստոսի 12–ին ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել էր, որ զինծառայողը, ամենայն հավանականությամբ, մոլորվել է։

Ըստ թեմայի

Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցով Թաթոյանը խոսել է Կարմիր խաչի ներկայացուցչի հետ
Ինչ վնասվածք է Ադրբեջանում հայտնված զինվորի ձեռքի վրա. նոր մանրամասներ
Ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի գործով սպաներ են հարցաքննվել. «Հրապարակ»
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ղարաբաղյան հակամարտություն, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Արայիկ Ղազարյան, Սահման, Արծրուն Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ