14:22 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Արսեն Գասպարյան

Մամուլում նշված բոլոր դրդապատճառներն իրական չեն. Արսեն Գասպարյանը խոսել է իր ազատման մասին

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
158 0 0

Գասպարյանը հերքել է մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին` իբր ինքն ազատվել է ներդրողների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով։

 ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն:Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ինքը` Գասպարյանը։

«Ազատվել եմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից իմ սեփական դիմումի համաձայն: Վարչապետի կադրային քաղաքականությունը կարող է նախատեսել որոշ վերադասավորումներ և կադրային էթիկայի կանոնների համաձայն չէի ուզենա հավելյալ մեկնաբանությունների մեջ մտնել: Կարող եմ միայն նշել, հետագա իմ գործունեությունը պայմանավորված է սոսկ վարչապետի և իմ միջև կայացած քննարկումներով»,-ասել է նա:

Գասպարյանը հերքել է մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին` իբր ինքն ազատվել է ներդրողների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով։
«Մամուլում նշված բոլոր դրդապատճառները, առանց բացառության, չեն համապատասխանում իրականությանը: Ես զբաղվել եմ Հայաստանի արտաքին տնտեսական կապերով, ուղղորդել եմ մի շարք ներդրումային ծրագրեր և վարչապետին ներկայացրել եմ 46 ներդրումային ծրագիր, որոնցից մի մասն արդեն իրականացվել են, իսկ մնացածը դեռ ընթացքի մեջ են Թափոնների կառավարման և վերամշակման աշխատանքային խումբը, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների խորհուրդը»,- նշել է նա։

Գասպարյանն ընդգծել է, որ Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպել է հայ-իտալական բիզնես ֆորումը, որը վերջերս կայացավ Երևանում և Գյումրիում: Կատարել է վարչապետի տարբեր հանձնարարականներն արտաքին տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտներում: Ներգրավված է եղել մի շարք միջպետական ու բազմակողմ բանակցություններում, ներառյալ ԵԱՏՄ - Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրի շուր։

Նա  համոզմունք է հայտնել, որ իր գործընկերների և այլ պետական ինստիտուտների շնորհիվ այն բոլոր աշխատանքային ուղղություններում, որոնք ինքը սկսել է, դրական արդյունքներ կարձանագրվեն մոտ ապագայում:

Հիշեցնենք` օգոստոսի 15-ին վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել էին նրա խորհրդականները՝ Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը, և օգնականը` Մհեր Սահակյանը։ Արամ Ղարիբյանը հին իշխանությունների ներկայացուցիչ է՝ նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, ապա ՀՀ վարչապետի և նախագահի խորհրդական՝ 2008-2018 թթ․, 2018-ին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Իսկ Մհեր Սահակյանը ժամանակին Չինաստանում հայ համայնքի ղեկավարն էր, չինական ուղղության մասնագետ, ով 2017-ին է վերադարձել Հայաստան։ Գասպարյանն էլ մինչև 1999-ը աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, ապա մեկնել Ռուսաստան, հետո՝ ԱՄՆ և Հայաստան է վերադարձել 2018-ին՝ հեղափոխությունից հետո։

Ըստ թեմայի

«Արսենալի» լեգենդը մարզչին խորհուրդ է տվել «ազատվել» Մխիթարյանից
Պաշտոնից ազատվել է Վայոց Ձորի փոխմարզպետը. որոշումը ստորագրել է Ավինյանը
«Օրինականացվող գործարք» ՍԴ դատավորների համար, կամ իսկական ռումբ պետության տակ
Ինչո՞ւ ազատվեցին Փաշինյանի խորհրդականները. իշխանությունը լռում է, փորձագետները՝ ենթադրում
Ինչու աշխատանքից ազատվեց Արսեն Գասպարյանը, կամ ինչից են նեղսրտել ներդրողները. «Հրապարակ»
թեգերը:
աշխատանք, Արսեն Գասպարյան, ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ