00:25 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Տիգրան Ավինյան

Ավինյանը որոշել է մի կողմ դնել աշխատանքային էթիկան ու պատռել Արթուր Գրիգորյանի դիմակը

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
612 0 0

Տիգրան Ավինյանն իր Facebook–յան էջում ծավալուն անդրադարձ է կատարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությանն այն մասին, որ կառավարությունում փորձել են իր «ձեռքերով» բացել Ամուլսարի ճանապարհները։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» հայց է ներկայացրել դատարան, որը դեռևս գտնվում է քննության փուլում: Այս մասին իր Facebook–յան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ժամանակին աշխատանքային էթիկան թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին, սակայն փաստն այն է, որ  Գրիգորյանի բուռն գործունեության շնորհիվ պարբերաբար հայտնվել են անհեթեթ իրավիճակներում:

«Այսպես, համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ.-ին Ամուլսարում իրականացված տեսչական ստուգման՝ ի հայտ էին եկել նոր հանգամանքներ՝ ի դեմս Ապոլլո թիթեռի և Ոզնաթուփ մեխակ բուսատեսակի: Այսինքն` բազմակի անգամներ ահազանգվող Սևանի ջրային ավազանի, ինչպես նաև Ջերմուկի ջրերի համար ռիսկերի առկայության պարագայում, տեսչական մարմինը հայտնաբերում է թիթեռ և բույս։ Ըստ Արթուր Գրիգորյանի՝ սա հնարավորություն էր տալու հետագայում կասեցնելու ընկերության գործունեությունը»-գրել է Ավինյանը։

Որտե՞ղ է թաքնվել Սևանի վտանգը. ինչ տեսք ունի լիճը թռչնի թռիչքի բարձրությունից. տեսանյութ
Փոխվարչապետի խոսքով՝ հետագա հետազոտություններից, սակայն,  պարզվել է, որ Ապոլլո թիթեռն այդ բարձրությունների վրա չի բնակվում և նույնիսկ եթե իրեն այնտեղ հայտնաբերել են, նա միայն կարող էր այդտեղ «զբոսաշրջիկ» լինել։ Ոզնաթուփ մեխակն էլ լինում է 100-ից ավել տեսակների, և ընդամենը 2 տեսակն է գրանցված «Կարմիր գրքում»։

Ավինյանն իր գրառման մեջ անդրադարձել է նաև ստուգման ակտը բեկանելու մասին՝ իրենց իրականացրած «լոբբինգին», որը, սակայն, արդյունք չի տվել․ որոշումը չի բեկանվել, իսկ «Լիդիանը» վարչական բողոք է ներկայացրել տեսչական մարմնի դեմ։

Գործը հիմա քննվում է դատարանում:

Ավինյանը գրառման վերջում խոստացել է անդրադառնալ նաև  հարուցված քրեական գործին և դրա շրջանակներում իրականացված փորձաքննությանը, ինչպես նաև արբիտրաժային հնարավոր գործին առնչվող հարցերին։

Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր Facebook–յան էջում գրել էր, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ինքն իմացել է դեռ 8 ամիս առաջ, երբ բնապահպանական տեսչության ղեկավարն էր: Այս ողջ ընթացքում ամենամոտ մարդկանց ներկայացրել է փաստեր ու բացատրել, որ ներկայիս իշխանության անտրամաբանական գործողությունների միակ մեկնաբանությունն այն է, որ նրանք պահում են կոռումպացված համակարգը՝ իր բոլոր ստվերային մեխանիզմներով:

Ըստ թեմայի

Ամուլսարի հարցով կոռուպցիայի մասին ահազանգող հրապարակումներն ԱԱԾ են ուղարկվել
Տիգրան Ավինյանը դժգոհ է պատգամավորներից. բովանդակային քննարկում այդպես էլ չեղավ
Տիգրան Ավինյանը ԱՄՆ ֆորումում խոսել է Սևանա լճին սպառնացող վտանգի մասին
թեգերը:
Լիդիան, Արթուր Գրիգորյան, Տիգրան Ավինյան

Գլխավոր թեմաներ