01:01 24 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար

Քոչարյանը քաղբանտարկյալ է. ՀՀ 2–րդ նախագահի աջակիցները նամակներ հանձնեցին դեսպաններին

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (317)
25210

ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները կարծում են, որ Եվրոպական կառույցները պետք է ուշադրություն դարձնեն ընթացող դատական գործին:

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ–ում գործող որոշ դեսպանատների մոտ, այնուհետև նամակներ հանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատան աշխատակիցներին:

Իշխանությունը չի հասկանում երկրի առաջ ծառացած խնդիրների ողջ բարդությունը. Ռոբերտ Քոչարյան

Նախագահի աջակիցները ցանկանում էին անձամբ նամակը փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին, սակայն դեսպանատան աշխատակիցները ակցիայի մասնակիցներին հորդորեցին նամակը թողնել նախատեսված փոստարկղում:

Այնուհետև ակցիայի մասնակիցներն ուղևորվեցին ՀՀ-ում Իտալիայի դեսպանատուն, որպեսզի իրենց պահանջը ներկայացնեն նաև Հայաստանում  Իտալիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյին:

Դեսպանատան աշխատակիցը դուրս եկավ և վերցրեց նամակը:

Նշենք, որ բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցները տեղեկացրին, որ նամակում 29 կետ կա, որոնք ըստ աջակիցների, հստակ մատնանշում են նախագահ Քոչարյանի հանդեպ դատական պրոցեսում կատարված խախտումները : Աջակիցները հայտնեցին, որ ակնկալում են Եվրոպական կառույցների գնահատականը:

«Քոչարյանը քաղբանտարկյալ է և նա ենթարկվում է քաղաքական հետապնդման: Ազատություն Քոչարյանին»,-վանկարկում էին բողոքի ակցիայի մասնակիցները:

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում էր կայացրել կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և գործն ուղարկել նոր քննության։

Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գործը նոր դատավորի դեռ չէր մակագրվել, քանի որ Առաջին ատյանի դատարանը պաշտպաններին հայտնել էր, որ Վերաքննիչն այն իրեն չի փոխանցել։

Հուլիսի 26–ին Քոչարյանի փաստաբանական թիմը Վճռաբեկ բողոք է ներկայացրել նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու որոշման բեկանման դեմ։ Մինչ այդ՝ հուլիսի 11-ին, պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (317)

Ըստ թեմայի

Քոչարյանի գործի քննությունը կարող է հետաձգվել ևս 3 ամսով. ԲԴԽ–ն պարզաբանում է տարածել
Նիստը չի կայանա. Քոչարյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց
Քոչարյանի գործը կվերսկսվի՞. այն 1-2 օրվա ընթացքում կուղարկվի Առաջին ատյանի դատարան
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, նամակ, Դեսպան, դեսպանատուն, Բողոքի ակցիա, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ