21:14 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.33
  • GBP625.24
  • EUR531.82
  • RUB7.75
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
138 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ուղևորվում են Ջերմուկ։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook-ի իր էջում հրապարակում է արել, որտեղ գրել է. «Գնացինք Ջերմուկ»։

Փաշինյանը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը նստած են կառավարական ուղղաթիռում։

Կարելի է ենթադրել, որ Վարչապետը Պապիկյանի ուղեկցությամբ է ուղևորվում Ջերմուկ։

Այցն ամենայն հավանականությամբ կապված է Ամուլսարի հանքի շահագործման ու բնապահպան ակտիվիստների` Ջերմուկում իրականացվող ակցիաների հետ։

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։  Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Ըստ թեմայի

Կհանդիպեն արդյո՞ք Փաշինյանն ու Թրամփը. Զոհրաբյանը խոսել է վարչապետի` ԱՄՆ այցի մասին
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է Ամուլսարի հարցով նոր հանձնարարական տվել
Փաշինյանը փոխնախարար է նշանակել
թեգերը:
Սուրեն Պապիկյան, Ամուլսար, Ջերմուկ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ