02:57 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները. նախարարը բացում է փակագծերը

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
179 0 0

Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքների մեջ ներառվել է մի դրույթ, որն առաջին անգամն է ամրագրվում մեր դիվանագիտության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 27 oգոստոսի — Sputnik. «Անկախ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար հիմնարար պայման է ինքնիշխանության սկզբունքի ամրագրումը։ Այս մասին նա հայտնեց այսօր մեկնարկած ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի ժամանակ` անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին։

«ՀՀ–ի դիվանագիտական գործունեության մեջ առաջին հերթին հարցերը հենց ինքնիշխանության տեսանկյունից պետք է դիտարկել։ Հայկական դիվանագիտության մեջ հենքային այս սկզբունքն առավել կարևոր նշանակություն է ձեռք բերում ներկայիս աշխարհակարգի գլոբալ անորոշության պայմաններում, երբ առաջնային անվտանգության և զարգացման մարտահրավերները կարող են լուծվել ինքնուրույն և ինքնիշխան որոշումների հիման վրա»,–ասաց նա։

ՀՀ–ի դիվանագիտության սկզբունքը համահայկականությունն է, որը նախարարի խոսքով` և՛ սկզբունք է, և՛ միջոց։ Ըստ նրա` առաջին հայացքից հավակնոտ թվացող այս սկզբունքը արտացոլում է ոչ միայն Հայաստանի` որպես հայության կենտրոն լինելու հանգամանքը, այլև հայկական դիվանագիտության կողմից ՀՀ–ն, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը որպես մեկ միասնական միավոր դիտելու անհրաժեշտություն, և դրանից բխող միասնական ազգային օրակարգ։ Նախարարը նշեց, որ համահայկականության սկզբունքը նշանակում է մեր ազգային ինքնության պահպանումն ու պաշտպանությունը։

«Այս սկզբունքն առաջին անգամն է ամրագրվում մեր դիվանագիտության մեջ, և ուղղված է լինելու համազգային շահերի պաշտպանությանը»,–ասաց նա։

ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Եգիպտոսին. հեռախոսազրույց է եղել

Որպես երրորդ սկզբունք նախարարը նշեց փոխգործակցությունը։ ՀՀ–ն պատրաստ է իրավահավասար և փոխշահավետ փոխգործակցության ցանկացած պետության հետ։ Ըստ նրա` Հայաստանը շարունակելու է աշխատել տարածաշրջանային անվտանգության և զարգացման ուղղությամբ և այս նպատակով համագործակցելու է բարեկամ պետությունների և մյուս գործընկերների հետ։ Մնացականյանը նշեց, որ ՀՀ–ն շարունակելու է ներդրում ունենալ միջազգային անվտանգության գործում։

Ըստ թեմայի

Կհանդիպեն արդյո՞ք Փաշինյանն ու Թրամփը. Զոհրաբյանը խոսել է վարչապետի` ԱՄՆ այցի մասին
Քաղաքականության փոփոխություն չի լինի. ԱԳ նախարարը` Փաշինյանի հայտարարության մասին
ԱՄՆ–ի հետ քաղաքական երկխոսության դեֆիցիտ չկա. Մնացականյան
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ