17:19 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

Ինչ պետք է անի Ադրբեջանը, եթե շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ. ԱԳ նախարար

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
130 0 0

Ղարաբաղյան խաղաղ գործընթացում կարգավիճակի և անվտանգության խնդիրները Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեն։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Եթե Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց այսօր մեկնարկած ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի ժամանակ։

«Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը։ Ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումն է մեր տարածաշրջանային անվտանգության և խաղաղության անհրաժեշտ պայմանը։ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»,– ասաց նա։

Նրա խոսքով` Ղարաբաղյան խաղաղ գործընթացում կարգավիճակի և անվտանգության խնդիրները մեզ համար առաջնային նշանակություն ունեն։ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքը իրականացման շրջանակը։ Ըստ նրա` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր պայմաններում կիրառելի մարդու անօտարելի իրավունքները ենթադրում են նաև ազատ կամարտահայտում, որը ներառում է նաև Արցախում  ազատ ընտրությունների իրականացում, և այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության ներկայացուցիչների գործուն ներգրավվումը բանակցային գործընթացում։

«Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են»,–ասաց նա։

Ըստ Մնացականյանի` Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում։

Նա նշեց նաև, որ լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը, և չեն նպաստում հիմնախնդրի տևական կարգավորմանը։

«Խաղաղությունն այլընտրանք չունի և ՀՀ–ն ու Արցախն ունեն բավարար ուժ` խաղաղության ապահովման համար։ Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների դերակատարումն Արցախյան հիմնահարցի կարգավորման գործում։ ՀՀ–ն հստակ արտահայտել է իր մոտեցումները Ղարաբաղյան խաղաղ կարգավորման առնչությամբ։ Այս տեսակետից կցանկանայի հատուկ ընդգծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մարտի 12–ին Ստեփանակերտում ՀՀ–ի և Արցախի Անվտանգության խորհրդների նիստին և օգոստոսի 5–ին` Արցախի Վերածննդի հրապարակում անցկացրած հանրահավաքին հնչեցրած դրույթները»,–ասաց նախարարը։

Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները. նախարարը բացում է փակագծերը

Մնացականյանն անդրադարձավ նաև Թուրքիայի հետ հարաբերություններին` ասելով, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում` ցեղասպան գործողությունների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում բացահայտ աջակցությունը, Հայաստանի անվտանգության համար լուրջ սպառնալիք են ստեղծում։

Ըստ թեմայի

ԱՄՆ–ի հետ քաղաքական երկխոսության դեֆիցիտ չկա. Մնացականյան
Քաղաքականության փոփոխություն չի լինի. ԱԳ նախարարը` Փաշինյանի հայտարարության մասին
Ադրբեջանում գտնվող հայ զինվորի հարցը մտահոգիչ է. Զոհրաբ Մնացականյան
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ