07:50 23 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.96
  • GBP615.51
  • EUR530.36
  • RUB7.48
Նիկոլ Փաշինյանը Արցախում. արխիվային լուսանկար

Իմ ժառանգած ԼՂ բանակցային գործընթացը և միջազգային ընկալումը դառնացնում է ինձ. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (281)
79 0 0

Միջազգային ասպարեզում Ղարաբաղյան խնդրի բուն էության մասին պատկերացումները խեղաթյուրված են։ ՀՀ վարչապետը դիվանագետներին հորդորել է անընդհատ թարմացնել հակամարտության ծագման, պատճառների վերաբերյալ բազային տեղեկատվությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Ինչպես Ադրբեջանն է դուրս եկել ԽՍՀՄ կազմից, այնպես էլ ԼՂԻՄ–ն է դուրս եկել Սովետական Ադրբեջանի կազմից։ Այսօր ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը, ներկայացնելով ԼՂ հարցի իրական ծագումը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով որպես վարչապետ ժառանգել եմ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացն ու ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը»,– ասաց վարչապետը` ընդգծելով, որ հակամարտության 30 տարիների ընթացքում խնդրի իրական ենթատեքստն այնպես է խեղաթյուրվել, որ այսօր անգամ միջազգային ատյաններում այդ հարցի վերաբերյալ լիարժեք պատկերացում չկա։

«Այս առումով շատ կարևոր եմ համարում ԼՂ հակամարտության ծագման, պատճառների, համատեքստի վերաբերյալ բազային տեղեկատվությունն անընդհատ թարմացնելը, այսպես ասած` update-ի ենթարկելը։ Հաճախ առաջնորդվելով այն կանխավարկածով, թե միջազգային հանրությունը բավարար չափով տեղեկացված է Ղարաբաղի խնդրի մասին, մենք հաշվի չենք առնում, որ պաշտոնյաները, նույնիսկ ինստիտուտներն անընդհատ փոխվում են, և այդ փոփոխությունների հետ ակնհայտ թվացող ճշմարտությունները հաճախ մոռացվում են, կորսվում և որ ավելի վատ է` նենգափոխվում»,– ասաց Փաշինյանը։

Ադրբեջանի «սև ցուցակը» կհասցնեմ 1000-ի. ԵԽ պատգամավորն Արցախ է այցելել մեծ խմբով

Վարչապետի համոզմամբ, հայաստանյան դիվանագետները պետք է հետևողական լինեն հակամարտության հետևանքները ներկայացնելիս ու հանրահռչակելիս։

Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին Փաշինյանը հայտարարեց նաև, որ ՀՀ կառավարության նպատակը Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի միջև սահմանները ջնջելն ու վերացնելն է։ Իսկ Հայաստանի դիվանագետները պետք է լինեն համայն հայության միավորող գործոններ։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (281)

Ըստ թեմայի

Բադալյան. «Տուսկի` Ղարաբաղյան հակամարտության մասին շեշտադրումներն այդքան էլ էական չեն»
Ղարաբաղի հարցը կքննարկե՞ն Բրատիսլավայում. պատասխանում է Զախարովան
Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Երևանի ու Բաքվի բանակցությունների ճանապարհով. Զախարովա
թեգերը:
Դեսպան, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան

Գլխավոր թեմաներ