06:12 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
208 0 0

Մամուլը քննարկում է, թե ում պատասխանատվության կենթարկեն ԱԺ նախագահի ապօրինի հրամանագրերի համար։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. «Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վերջին կարգադրությանը, որը հասցրել է մեծ աղմուկ հանել։

Դրանով Միրզոյանը չեղարկել էր ԱԺ աշխատակիցների ազատման հրամանագրերը, որոնք, ըստ մամուլի, ապօրինի են եղել։

«Նրանց, ում առանց օրինական հիմքի ուղարկել էին կադրերի ռեզերվ, վերադարձան իրենց աշխատանքին, հաստիքացուցակը կլրացվի օրենքի շրջանակներում ,– «Հրապարակի» փոխանցմամբ ասել է ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը,– այդ տխուր ավանդույթը, որ ԱԺ նախագահի կարգադրությունները չեն հրապարակվում, մենք ժառանգել էինք նախորդ աշխատակազմից։ ԱԺ աշխատակազմը, գլխավոր քարտուղարությունն իներցիայի ուժով, շարունակում էր նույնն անել»։

Օրաթերթի հարցին, թե արդյո՞ք «իներցիայով գործելու» համար կպատժվի ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, Կոստանյանն ասել է, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ ծառայողական քննություն կիրականացվի՝ պարզելու, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում։

Ըստ թեմայի

Հակոբյան. «Արարատ Միրզոյանի կնոջ հովանոցի պատմության մեջ սև PR-ի որոշակի էլեմենտներ կան»
Թիկնապահի ու անձրևանոցի շուրջ աղմուկը. ի՞նչ էր թելադրում էթիկետը Արարատ Միրզոյանի տիկնոջը
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ․ովքե՞ր են պատվիրակության կազմում
թեգերը:
ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ