18:22 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
153 0 0

ԲԴԽ անդամ դառնալու համար պետք է որոշ չափանիշների համապատասխանել։ Դատավորներից մեկը համապատասխանում է այդ չափանիշներին, սակայն նա հայտնել է, որ չի ուզում ԲԴԽ անդամ դառնալ։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը և դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առաջ. «Իմ քայլը» շատերին առաջարկել է դառնալ ԲԴԽ անդամ, հրաժարվել են։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«ՀՀ Բարձրագուն դատական խորհրդի 2 անդամի տեղը դեռեւս շարունակում է թափուր մնալ: Դատական օրենսգրքի համաձայն` պետք է ԲԴԽ թեկնածուին ընտրելիս հաշվի առնեն գենդերային հարցը, ինչպես նաեւ վարչական մասնագիտացում ունենալու հիմքը: Եւ այս չափանիշներին համապատասխանում է միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը»,–գրում է թերթը:

«Ժողովուրդի» տեղեկություններով` Ռուզաննա Հակոբյանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ հրաժարվում է հետ վերադառնալ Բարձրագույն դատական խորհուրդ, չի ուզում այլեւս դառնալ ԲԴԽ անդամ: Ու եթե նա առաջիկայում որոշի ինքնաբացարկ հայտնել, դատական համակարգում թեկնածուի փնտրտուք կսկսվի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16–ին դատավորների արտահերթ ընդհանուր ժողով էին գումարել, որպեսզի ԲԴԽ դատավոր ընտրեին։ Սակայն նիստը չկայացավ, քանի որ քվորում չկար։

Մինչ այդ ԲԴԽ դատավոր ընտրված Նախշուն Տավարացյանը հուլիսի 11-ին դատավորների ընդհանուր ժողովում երդվեց որպես ԲԴԽ անդամ: Դրանից հետո, սակայն, Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջ էին ներկայացրել ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը։ Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ներկայացրած դիմումը, սակայն, Բարձրագույն դատական խորհրդը հուլիսի 19-ին մերժել էր՝ որոշելով, որ նա կշարունակի իր գործունեությունը։ Նույն օրը, սակայն, հայտնի դարձավ, որ Տավարացյանն ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն էլ ընդունվել էր։

Դատական բարեփոխումների անցնցում զարգացումներն են միայն գրանցում հաջողություն. ԲԴԽ–ի կոչը

Ըստ թեմայի

Վեթինգ հայկական ձևով. նախարարությունում վստահեցնում են, որ «ոսկե միջին» է ընտրված
Դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք դիմում ներկայացնում. ՍԴ նախագահը` Փաշինյանին
ԲԴԽ երկու նոր դատավորի անունները հայտնի են
ԲԴԽ-ն նոր նախագահ ունի
Քոչարյանի գործի քննությունը կարող է հետաձգվել ևս 3 ամսով. ԲԴԽ–ն պարզաբանում է տարածել
թեգերը:
Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), «Իմ քայլը» դաշինք

Գլխավոր թեմաներ