00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
13:24
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չի՛ կարելի դուխով ոչինչ չանել». Կարեն Քոչարյան

© Photo : official site of the Prime minister of RAРабочий визит премьер-министра Никола Пашиняна в Сюникскую область (5 июля 2018). Сисиан
Рабочий визит премьер-министра Никола Пашиняна в Сюникскую область (5 июля 2018). Сисиан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անորոշությունը, մանավանդ, մի որոշակի ժամանակահատված անորոշ վիճակ պահպանելը կարող է վատ ծառայություն մատուցել ցանկացած իշխանության: Այդ ու մի քանի այլ պարզ, բայց տեղին ճշմարտություններ է իշխանությանը հիշեցրել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ դիմելով նրանց:

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik, Արմեն Հակոբյան. Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը  ժամանակ առ ժամանակ Facebook-ի իր էջում գրառումներ է անում, որոնք արտացոլում են Հայաստանում տիրող իրավիճակի շուրջ քաղտեխնոլոգի մտահոգությունները։ Դիտարկմանը, թե որն էր հերթական գրառման շարժառիթը  Sputnik Արմենիայի հետ զրույցում Քոչարյանը նշեց, որ վերջին օրերին Ամուլսարի հարցի, Գագիկ Խաչատրյանի ձերբակալության հետ կապված զարգացումները խտացրել են ասելիքը:

И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции Инвестиции и торговля (26 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ծառուկյան–իշխանություն առճակատումը սրվում է. իրականում ինչից պիտի ամաչի իրավապահ համակարգը

«Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը դեռ վախ ունի ինչ-որ բաներից, Facebook-ի հասարակությունից,  ՀԿ-ներից: Նույն Ամուլսարի վերաբերյալ. եթե հանքի շահագործման վերաբերյալ որոշումը կայացվել է, անկախ այն հանգամանքից, թե այն ինչպիսին է, ուրեմն պետք է հրապարակել։ Չեմ ասում, որ հանքն անպայման պետք է բացվի, թեպետ, եթե մասնագետները վստահ են, որ այն ոչնչի չի վնասում, ապա ես որևիցե հիմք չունեմ չհավատալու մասնագետներին և մեր երկրի ղեկավարությանը: Գրառմանս մեջ նշել եմ, որ ՀԿ-ների գործը հենց ճնշում գործադրելն է, իրենք դրա համար փող են ստանում, բայց եթե դու փորձես ընկրկել, հետ քաշվես, հետ քայլ անես, երկիրը չի զարգանա, ո՛չ մի քայլ առաջ չի գնա»,-նշեց Քոչարյանը:

Բայց մի՞թե այս պարզ ճշմարտությունները ներկայիս կառավարությանը կամ վարչապետին հիշեցնող խորհրդականներ չկան:

Կարեն Քոչարյանը կարծում է, որ կան և հուշում են: Մեր զրուցակիցը նաև նկատեց. «Պետք է ունենալ պետական, քաղաքական գործչի կամք, որ որոշում կայացնելուց հետո այն իրագործվի, սա՛ է խնդիրը: Եվ դա բոլոր ոլորտներին է վերաբերվում»,- ասաց նա:

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունն իշխանության վարկանիշի հարց է. քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Հայրենի իրականության պայմաններում մշտարդիական է «ասողին լսող է պետք» դարձվածքը: Կլսե՞ն.

«Չգիտեմ», - անկեղծորեն նշեց քաղտեխնոլոգն ու հավելեց`որոշել եմ, որ արդեն պարբերական գրառումներ եմ անելու: Այսինքն շաբաթը մեկ, երկու շաբաթը մեկ ես գրելու եմ, կլսեն՝ կլսեն, չեն լսի` ինչ ասեմ, Աստված իրենց հետ:

«Խնդիրը ես չեմ կամ իմ անձը չէ, այնպես չէ, որ իմ բոլոր խորհուրդներն անթերի են: Հենց դրա համար եմ գրառմանս մեջ նշել՝ լսեք բոլորին, մասնագետներին, ճանապարհ անցած գործիչներին»,-ասաց Քոչարյանը:

Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (15 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մարդու ճակատին է գրված, որ նա դուխով է, ոչ թե գլխարկին. Քոչարյան

Մեր դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանի մոտեցումը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ չի ցանկանում վարկանիշ կորցնել հանքի շահագորման մասին հայտարարելով, մյուս կողմից՝ գիտակցում է, որ անորոշությունը կարող է բացասական վերաբերմունք ձևավորել ներդրողների շրջանում, Կարեն Քոչարյանն այսպես արձագանքեց. «Յուրաքանչյուր իշխանություն իր գործունեության ընթացքում ունենում է և՛ պլյուսներ, և՛ մինուսներ: Եթե իշխանությունն ընկնի այսրոպեական ռեյտինգի ետևից, 5 տարի հետո այն գրեթե մինչև վերջ մաշված կլինի, մյուս կողմից` այդ վարկանիշը վավերացնողն ընտրություններն են»:

Իմ ասածն այն է, որ իշխանությունն այսօր կարող է կորցնել հանրության ինչ-որ մասի աջակցությունը: Ի վերջո, չի կարող իշխանավորը որոշում ընդունել, որը դուր կգա բնակչության 100 տոկոսին: Եթե բոլորին դուր գալու սկզբունքով առաջնորդվեն, ես էլ, օրինակ`առաջարկում եմ` հարկերը վերացնել, որովհետև դրանք ոչ մեկին դուր չեն գալիս»:

Նոր հեղափոխությա՞ն սպասել, թե՞ նոր հնչեղ ձերբակալությունների

Իհարկե, կարելի է սպասել, տեսնել, թե արդյոք այս և նման զգուշացումները, ազդակները, «մեսիջները», եթե կուզեք, հասնո՞ւմ են իշխանության բարձունքում գտնվողներին, թե՞ ոչ: Հնարավոր է` հասնում են: Բայց էականը ոչ թե այդ հասանելիությունն է, այլ գործնական հետևանքը, պարզ ասած՝ գործը: Կամ, ինչպես մեր զրուցեկիցն էր բավականին սրամիտ ու դիպուկ ձևակերպել զրույցի առիթ տված գրառման մեջ՝ «չի՛ կարելի դուխով ոչինչ չանել»:

Լրահոս
0