01:02 24 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Զոհրաբ Մնացականյանը Գյումրիում

Ամեն դեսպան պետք է ներկայացնի, թե ինչպես կարող է նպաստել ներդրումներ բերելուն. Մնացականյան

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
18210

ԱԳ նախարարը Գյումրիում խոսել է դիվանագիտական կորպուսի գործունեության և մարզպետների հետ հանդիպումից հետո դեսպաններին տրված հանձնարարությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Չկա մի ձևաչափ, որով հնարավոր լինի չափել այն ներդրումը, կամ ծրագիրը կյանքի կոչելու նպաստը, որը կատարվում է դիվանագիտական կորպուսի կողմից: Այս  մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Դիվանագիտական կորպուսը մասնավոր սեկտոր չէ, բայց ունի ներուժ օգտագործելու միջպետական հարաբերություններն ու հարթակները, որտեղ անմիջական դերակատարները կարող են միմյանց հետ համագործակցություն ստեղծել: Ձևաչափերը շատ են միջպետական ծրագրերը կամ պետությունների կողմից մեր երկրի զարգացմանն ուղղված ծրագրերը համալրելու»,-նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարարը` վստահեցնելով՝ հեղափոխության շնորհիվ այդ ծրագրերի ծավալները մեծացել են:

Մնացականյանի խոսքով` Եվրոպայի խորհրդի հետ հաջորդ 4 տարիների գործողությունների ծրագիրն ունենք ի շնորհիվ մեր երկխոսության, մեր գործընկեր պետությունների հետ համագործակցության: «Մեր աշխատանքը նպաստում է մեր ազգային նպատակների իրագործմանը, և դրա մեջ մտնում է  նաև մեր պետության զարգացման օրակարգը»,-նշեց նախարարը:

Խոսելով դեսպանների`  հանրապետության մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելու ու ներդրումները մարզեր ուղղորդելու մասին, նախարարը նշեց, որ մարզպետների հետ ունեցած հանդիպումից հետո յուրաքանչյուր դեսպան պետք է ներկայացնի գաղափար, թե ինչպես կարող է դրան  նպաստել: «Այնպես չէ որ դա  նոր է, բայց դա  ավելի կիրառական ենք  դարձնելու»,-նշեց նա:

Ըստ նախարարի` գործնական  քայլերը տեսանելի կլինեն մեկ շաբաթից:

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն  աշխատանքային այցով ժամանել են Գյումրի: 

ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են Եռաբլուր

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ դիվանագետները ծաղկեպսակ են խոնարհել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող 1988թ.-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: 

Ծաղկեպսակի խոնարհման արարողությանը հաջորդել է դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների և ՀՀ մարզպետների աշխատանքային հանդիպումը:  

Ըստ թեմայի

Մնացականյան. «Դատապարտված ենք փակվելու, մեր ֆինանսավորման միակ աղբյուրը պետական բյուջեն է»
Ադրբեջանում գտնվող հայ զինվորի հարցը մտահոգիչ է. Զոհրաբ Մնացականյան
ԱՄՆ–ի հետ քաղաքական երկխոսության դեֆիցիտ չկա. Մնացականյան
թեգերը:
Մարզպետ, Ներդրում, Դեսպան, Գյումրի, Հայաստան, Զոհրաբ Մնացականյան

Գլխավոր թեմաներ