00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջերմուկցիների կարծիքը չեն հարցրել. նախկին մարզպետն Ամուլսարի մասին գաղտնիքներ է բացում

© Photo : press office of the PM of RA Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019)
Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վայոց ձորի նախկին մարզպետը խոսել է Ամուլսարի ոսկու հանքի մասին և ասել, թե դրա շահագործումն ինչ հավանական հետևանքներ կունենա Ջերմուկի վրա:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ամուլսարի հանքը շահագործելու համար «Lydian Armenia» ընկերությանը արտոնագիր տրամադրելու գործընթացը երբեք հարթ չի եղել։ Տարբեր ժամանակներում նախագիծը բախվել է տարատեսակ հակասական իրողությունների և լուծումների։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։ Վերջինս, լինելով մարզպետ, անմիջական առնչվել է այդ գործընթացներին։

Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019) - Sputnik Արմենիա
Ժամանակն այս պահին Փաշինյանի համար շատ ավելի ոսկի է, քան նույն Ամուլսարը. այցի մյուս երեսը

Նրա խոսքով` ամենասկզբից, երբ հանքախուզություն իրականացնելու թույլատվություն էր տրվել, ազդակիր բնակավայրերի ցանկում ներառվել էին Վայոց Ձորի Գնդեվազ և Սարավան համայնքները և Սյունիքի մարզի Գորայք գյուղը։ Այն դեպքում, երբ զբոսաշրջային և առողջարանային Ջերմուկ քաղաքը գտնվում է գրեթե նույն հեռավորության վրա, ինչ Գնդեվազը կամ Սարավանը։ Սակայն քաղաքը չէին ներառել վերոնշյալ ցանկում, քաղաքի բնակիչների կարծիքը չէին հարցրել, ինչն էլ խնդիրներ ու տարաձայնությունների առիթ է դարձել։ Դրանում նախկին մարզպետը տեսնում է ինչպես այն ժամանակվա բնապահպանության նախարարի, այնպես էլ  «Լիդիան Արմենիա» ընկերության սխալը։ Նա կարծում է, որ ընկերության ներկայացուցիչները կարող էին անձամբ քննարկումներ նախաձեռնել ջերմուկցիների հետ, սակայն նման բան չարեցին։

«Սակայն այդ մանևրումները պատահական չէին։ Չէ՞ որ Ջերմուկ քաղաքը կառավարության որոշմամբ 2008 թվականի սեպտեմբերին զբոսաշրջության կենտրոն էր հռչակվել։  Տվյալ որոշումը մինչ օրս ուժի մեջ է։ Բացի այդ, կառավարությունը միջոցներ է հատկացրել բյուջեից քաղաքի զարգացման ռազմավարական ծրագրի համար։ Այդ ռազմավարությունը ևս ուժի մեջ է մնում, և նրանում չկա որևէ խոսք քաղաքի մերձակայքում լեռնահանքային արդյունաբերության մասին», – ասում է Ղազարյանը։

Участники митинга против эксплуатации Амулсарского месторождения - Sputnik Արմենիա
Ամուլսարը մտել է իշխանության «մատի ու մատանու արանքը». ի՞նչ է կատարվում «Իմ քայլում»

Նախկին մարզպետը անլուրջ է համարում այն խոսակցությունները, որ Հայաստանի այն ժամանակվա իշխանության և «Լիդիան Արմենիա» միջև ինչ-որ գաղտնի գործարքներ են եղել։ Գուցե, այն ժամանակ կառավարության համար խոշոր ներդրումներ գրավելու հեռանկարը, հարյուրավոր և հազարավոր աշխատատեղերի բացումը բավական գրավիչ էր թվում։ Տնտեսական զարգացման տեսանկյունից նախագիծը կարող է հաջողված լինել։  Ղազարյանը չի բացառում, որ նախարարների ներկայիս կաբինետը նույնպես ուսումնասիրում է նախագիծն այդ ներդրումների և մուլտիպլիկատիվ արդյունքի տեսանկյունից։

Սակայն, ըստ նրա, նախևառաջ պետք է հասկանալ, որքանով է խոստացած արդյունքը իրատեսական, որքանով են ներկայացվող ցուցանիշներն ու թվերը համապատասխանում իրականությանը։ Անհրաժեշտ է հասկանալ նաև, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հանքի շահագործումը։ Մեր զրուցակիցը մտավախություն ունի, որ հանքի շահագործման հետ կապված Lydian–ի գործունեությունը կարող է հսկայական ֆինանսական վնաս հասցնել մյուս տնտեսվարող սուբյեկտներին, որոնք զգալի միջոցներ են ներդրել Ջերմուկի զբոսաշրջային ներուժի զարգացման, նրա ենթակառուցվածքների մեջ և այլն։  Բոլոր այդ ռիսկերն ուսումնասիրել է պետք, նախքան որևէ որոշում ընդունելը։

Ամուլսարի քննիչն ու նախկին նախարարն ազգականներ են. քննչական կոմիտեն չի հերքում

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր «Էլարդ» լիբանանյան ընկերության մասնակցությամբ նախօրեին կառավարությունում տեղի ունեցած տեսակոնֆերանսը։ Ինչպես պարզվել է, նոր տվյալներ են պետք Ամուլսարի հետ կապված ուսումնասիրություններ իրականացնելու համար։ Փորձագետները կարծում են, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում է պետք կատարել։ Այլ կերպ ասած, Ամուլսարը դեռ չի շահագործվի։ Ամուլսարի շահագործման ծրագրի վերջնական եզրակացությունը պետք է տա Շրջակա միջավայրի նախարարությունը սեպտեմբերի 4-ին:

Լրահոս
0