17:17 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Արարատ Միրզոյան

Հայաստանի ու Արցախի միջև ոչ ոք չի կարող սեպ խրել. Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում է

© Sputnik / Asatur Yesayants.
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
54 0 0

ՀՀ ազգային ժողովի նախագահը վստահ է, որ Արցախի անկախության հիմքերը տարեցտարի միայն ամրացել են, և ամեն ինչ պետք է անել ձեռք բերվածը փայփայելու ու ավելի ամրապնդելու համար։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի անկախությունն այժմ միանշանակ ավելի ամուր է։ Այսօր` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Տարեցտարի ավելի են ամրացվել են այդ անկախության հիմքերն ու երաշխիքները։ Եվ այդ գիտակցումը, որ Արցախի ազատությունն անկախությունը բազմաթիվ սերունդների նվիրական երազանքն է եղել, և մենք բոլորս պարտավոր ենք բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի փայփայենք ձեռք բերվածը, կարողանանք ամրապնդել այն, կարողանանք հասցնել իր տրամաբանական, վերջնական հանգրվանին»,– ասաց նա:

Դիտարկմանը, թե Հայաստանի ԱԺ-ում կան վեճեր, անհամաձայնություններ, իսկ Արցախում իշխանությունն ու ընդդիմությունը կողք կողքի են կանգնած, Միրզոյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել, չէ որ մենք խոսում ենք այն հիմնարար արժեքների, հիմնարար նպատակների մասին, որի համար մեր ժողովուրդը հավաքվել ու պետականություն է ստեղծել: Այստեղ չի կարող ընդդիմություն, իշխանություն, այստեղ տարակարծություններ չեն կարող լինել»:

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ Հայաստանի ու Արցախի միջև հնարավոր չէ սեպ խրել։

«Ես արդեն մի քանի անգամ ասել եմ այդ մասին` որևէ մեկը չի կարող սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև՝ անկախ նրանից, թե որտեղ ինչ քաղաքական իշխանություն կա։ Սա ժամանակից և առանձին խմբերի քաղաքական նեղ շահերից վեր մի բանի մասին է խոսքը: Ուղղակի տեսականորեն այդ սեպը հնարավոր չէ»,– նշեց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայաստանի ԱԺ-ն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Արցախի ինքնորոշման իրավունքը տարբեր ատյաններում ներկայացնելու համար։

«Նախ պետք է շարունակենք պաշտպանել, բոլոր հնարավոր հարթակներում շեշտել արցախցիների ինքնորոշման իրավունքը: Ի վերջո, դա հիմնարար իրավունքներից է և աշխարհն այսօր, ի ուրախություն մեզ, գնում է դեպի առաջադիմություն, իսկ այդ առաջադիմության հիմնարար սկզբունքներից մեկը հենց մարդու իրավունքներն են: Ինքնորոշման իրավունքը ևս այդ հիմնարար իրավունքների շրջանակում է տեղավորվում: Շատ ճիշտ է, որ հայկական դիվանագիտությունը, մասնավորապես նաև խորհրդարանական դիվանագիտությունը բոլոր հնարավոր հարթակներն օգտագործի, որպեսզի հենց այս կոնտեքստում, այս ասպեկտով ներկայացվի խնդիրը: Որովհետև ի վերջո, որքան էլ մեր սրտերին մոտ է պատմական արդարության վերականգնման մասին խոսակցությունները, պետք է հասկանանք, որ աշխարհն այդուհանդերձ այլ լեզվով է խոսում, աշխարհն իրավունքների լեզվով է խոսում և իհարկե, չմոռանանք` նաև այդ իրավունքները պաշտպանելու պատրաստակամության լեզվով է խոսում»,– պատասխանեց Միրզոյանը:

Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։

 

Ըստ թեմայի

«Եվ այսօր էլ համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին». Բակո Սահակյան
Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել. «Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ»
թեգերը:
Արարատ Միրզոյան, Հայաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ