13:13 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Депутат от фракции Мой Шаг Ованнес Игитян на заседании парламента (15 января 2019). Еревaн

Հովհաննես Իգիթյանը կհեռանա. կա քաղաքական որոշում. «Փաստ»

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
68 0 0

«Փաստ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության խմորումների և որոշ մանրամասներ հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր ՀՀ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հայտնի քվեարկության փաստին և նշել, որ այս առիթով նախագծին դեմ քվեարկած (հետագայում պարզվեց՝ սխալմամբ) Ռուբեն Ռուբինյանի և քվեարկությանը չմասնակցած Հովհաննես Իգիթյանի վարքագիծը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել ռուսական շրջանակներին։

Թերթը գրել էր, որ Իգիթյանը կհեռացվի պատվիրակության կազմից։ Ահա այս ամենի հետ կապված՝ թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Իր այսօրվա համարում «Փաստը» գրել է, որ մասնավորապես, ակնհայտ է, որ վերջին շրջանում բավական ակտիվություն է սկսել ցուցաբերել Իգիթյանը, որը առիթը բաց չի թողնում հանդես գալու մեկնաբանությամբ ու կարծիք հայտնելու այս կամ այն իրադարձության վերաբերյալ։

Սակայն, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, այդ ամենը հազիվ թե օգնի, և իշխանության կողմից քաղաքական որոշում կա, որ Իգիթյանն, այնուամենայնիվ, կլքի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը:

Հովհաննես Իգիթյանը կհեռացվի՞ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից. պատգամավորի պարզաբանումը

Հիշեցնենք, որ հունիսի 24–ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քվեարկությանը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել բանաձևին, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերադառնալ ԵԽԽՎ:

Մինչդեռ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկածների ցանկում էր:

Ավելի ուշ պատգամավորը բացարտրել էր, որ դեմ քվերակությունը տեխնիկական սխալի արդյունք է։

Ըստ թեմայի

Պատվիրակության լիազորությունները չեն սահմանափակի. ԵԽԽՎ–ն մերժեց հակառուսական փոփոխությունը
12 տարվա մեջ նման բան առաջին անգամ է եղել. Զոհրաբյանը` ԵԽԽՎ–ում ստեղծված իրավիճակի մասին
ԵԽԽՎ–ից կոչ են արել Հայաստանին պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները. Զոհրաբյանի տեսակետը
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, ԱԺ, Հայաստան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)

Գլխավոր թեմաներ