18:34 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ժիրայր Սեֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը. արխիվային լուսանկար

Վարչապետն ու «Սասնա ծռերը» հանդիպել են. հայտնի է` ինչի մասին են խոսել

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
54702

Ժիրայր Սեֆիլյանի խոսքով` Փաշինյանի հետ հանդիպումներ էլի կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրության հարցեր»,–ասաց նա։

Հանդիպումից հետո Սեֆիլյանը Factor.am-ի հետ զրույցում նշել է, որ մտահոգություններ ունեին երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, ինչի շուրջ էլ խոսել են վարչապետի հետ։

«Սասնա ծռերի» դեբյուտը. Արցախի միացում, օտարերկրյա գործակալների բացահայտում և Ռուսաստան

«Տեսնում ենք, որ նախկին ուժերը ռևանշի են պատրաստվում, մենք դա թույլ չենք տա։ Նաև հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին ենք խոսել: Կարծում եմ՝ կշարունակենք խոսել»,–ասել է նա։

Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհվեց. մնաց նախագահի ստորագրությունը

Նշենք, որ Փաշինյանի հանդիպումը Սեֆիլյանի հետ եղել է Հայաստան–Իտալիա խաղի մեկնարկից առաջ։ Հանդիպումից հետո Փաշինյանը գնացել է «Հանրապետական» մարզադաշտ` ֆուտբոլային հանդիպումը դիտելու։

Ըստ թեմայի

Կիսաընդդիմություն. ո՞վ կլինի Փաշինյանի օպոնենտը
Երեք հայի արյան վրա՝ տո՞ն. ՊՊԾ գնդի զինված գրավումը հերոսությո՞ւն է
Սասնա ծռեր. Հուլիսյան երկշաբաթյա լարվածությունը` մեկ տեսաշարով
Դատարանի դահլիճից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի ևս մեկ անդամ
թեգերը:
Գարեգին Չուգասզյան, Ժիրայր Սեֆիլյան, Նիկոլ Փաշինյան, Սասնա ծռեր

Գլխավոր թեմաներ