22:34 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը «ֆլիրտ» է սկսել քաղաքական ուժերի կոնկրետ շրջանակի հետ

© Sputnik / Asatur Yesayants.
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
23800

Նիկոլ Փաշինյանն իր թիմի վերաբերյալ կասկածներ ունի, քանի որ թիմակիցները ոչ միշտ են անվերապահորեն աջակցում նրան։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական «ֆլիրտ» է սկսել մարգինալացված որոշ ուժերի հետ իր թիմի աջակցության վրա վստահ չլինելու պատճառով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Կարծում եմ` վերջին 20 օրվա ընթացքում քաղաքական «ֆլիրտ» է սկսել քաղաքական, հասարակական կոնկրետ ուժերի հետ, որոնք մոտ են քաղաքացիական հասարակությանը», – ասաց Հակոբյանը։

Նա հիշեցրեց կառավարության` օգոստոսի 22-ի որոշումը, որով ֆինանսավորում է հատկացվել «Սորոսի հիմնադրամի» հետ ասոցացվող երկու կազմակերպության` «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» և Transparency International–ին։

Բացի դրանից, բանակցություններ են ընթանում քաղաքական ուժերի հետ, որոնք անմիջականորեն կապված չեն, սակայն ասոցացվում են այդ հիմնադրամի հետ։ Պատահական չէ, որ երեկ Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ պաշտպանները պատրաստվում են իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել։

«Այս ամենը պայմանավորված է կոնկրետ խառնաշփոթով, իշխանության ներսում առկա տարաձայնություններով։ Սա որոշակի մտահոգություն է առաջացնում վարչապետի մոտ, նա փորձում է նոր պայմանավորվածություններ ձեռք բերել` նույն «թեժ աշնան» հետ կապված։ Հույսը չի դնում միայն քաղաքական իր թիմի վրա, քանի որ պրակտիկան ցույց է տվել, որ այդ թիմը ոչ միշտ է «սարի պես» կանգնած նրա մեջքին», – ասաց Հակոբյանը։

«Ընդդիմությունը 20 հոգուց ավել մարդ չի հավաքում». Նիկոլ Փաշինյանի խոսնակ

Իսկ իշխանության մեջ չմտնող քաղաքական ուժերը, որոնք ինչ–որ կերպ ազդում են հասարակական տրամադրությունների վրա, սպառնում են իշխանության համախմբվածությանը։ Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը բանակցություններ է սկսել, այսպես կոչված, մարգինալացված ուժերի հետ։

Օրինակ` խառնաշփոթի մասին է վկայում նաև իշխանության փոփոխական դիրքորոշումը Ամուլսարի հարցում։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` սեպտեմբերի 5-ին, հանդիպել էր «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և կուսակցության քաղխորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ։

Ըստ թեմայի

«Կարծում եմ` արդեն միացել է այս իշխանության հեռանալու հետհաշվարկի ժամացույցը». Շահնազարյան
Փաշինյանն առաջարկում է` հարստացեք և հարստացրեք պետությանը
Քանի կին կա ՀՀ կառավարությունում. Փաշինյանը թվեր է ներկայացրել
թեգերը:
Վիգեն Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ