18:40 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Վարդան Տողանյան, ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանի մեդիադաշտում Հայաստանն առաջ է անցնում Ադրբեջանից․ դեսպան

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
261 0 0

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հետևում է բոլոր գործընթացներին, որոնք ուղղված են մեր երկրի դեմ, և դրա համար օգտագործվում է մեծ գործիքակազմ։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական տեղեկատվական դաշտում աշխատող հակահայկական ուժերը լուրջ հակահարված են ստանում, թեև դա միշտ չէ, որ նկատելի է։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Մենք ապրում ենք տեղեկատվական պատերազմների պայմաններում։ Կարծում եմ`այդ պատերազմները վերածվել են տեղեկատվական «մախնովշչինայի»։ Հատկապես սոցիալական ցանցերում տիրող քաոսը վաղուց արդեն տեղեկատվական հարթակ չէ։ Եթե խոսենք դրանում Հայաստանի կարգավիճակի մասին, ապա պետք է հասկանանք, որ մեդիա և փորձագիտական ուժերը, որոնք ժամանակ առ ժամանակ քաղաքականություն են վարում Երևանի և Ստեփանակերտի դեմ, լուրջ տեղեկատվական հակահարված են ստանում»,- ասաց Տողանյանը՝ մեկնաբանելով Բաքվի քարոզչությունը։

Պարտադիր չէ, որ պատասխանը լինի դեսպանատան կամ ԱԳՆ հայտարարությունների տեսքով։ Դեսպանի խոսքով՝ դրա համար գոյություն ունի մեծ գործիքակազմ,  ներառյալ «մեղմ ուժը»։

Դավոսյան հանդիպման հակառակ երեսը. տեղի՞ն է արդյոք հայ հասարակության խուճապը

Նա հավելեց, որ աշխատանք է տարվում այն ապակառուցողական ուժերի դեմ, որոնք ինչ-որ ուղիներով պատվերների հիման վրա փորձում են վարկաբեկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, երկրի ղեկավարներին, կամ երկրում տեղի ունեցող գործընթացները։

Դեսպանատունը մշտապես հետևում է իրավիճակին, և, ինչպես դեսպանն է հավաստիացնում, այդ հարցում պարտություն չի կարող լինել։

«Կարող եմ ասել, որ մենք մի քանի անգամ առաջ ենք», - նշեց նա։

Տողանյանը կարծում է, որ այժմ ռուսալեզու մեդիադաշտում տելեգրամ ալիքները սկսել են լուրջ դեր խաղալ, երբեմն անհասկանալի է` ինչպիսի մարդիկ կամ ուժեր են կանգնած դրանց հետևում։

«Կարծում եմ, որ այդ հոսքերի, աղբի դեմ պայքարելն անիմաստ է։ Որովհետև, որպես կանոն, դրանք լավ մտածված, բեմադրված ներկայացումներ են», - ասաց դեսպանը։

Անդրադառնալով «Մաշուկ» համաժողովում ելույթին և Ադրբեջանի արձագանքին՝ դիվանագետը նշեց, որ դրանում արտառոց ոչինչ չկա։

Տողանյանի խոսքով՝ բոլոր ելույթները կապված էին սոցիալական ցանցերի, երիտասարդական, մշակութային կապերի հետ։ Սակայն ադրբեջանցի լրագրողը բարձրացրեց Ղարաբաղի թեման և ստացավ այնպիսի պատասխան, որը կտար իր երկրի յուրաքանչյուր ներկայացուցիչ։

Դեսպանատունը շարունակում է ակտիվորեն աշխատել, կազմակերպել տարբեր միջոցառումներ։ Օրինակ` դեսպանատանը առաջիկայում սպասվում է Ստեփանակերտից հրավիրված խմբի ելույթը։

«Բայց պետք է հաշվի առնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությամբ ընթացող բանակցային գործընթացը միշտ մնացել է ԱԳՆ ղեկավարների մակարդակում։ Դեսպանատունը չի մասնակցել և չի մասնակցում այդ գործընթացներին», - ասաց Տողանյանը։

Պողոսյան. «Եթե սահմանին հանգիստ է, չի նշանակում, որ տեղեկատվական պատերազմ չկա»

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնական բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Պյատիգորսկ քաղաքում կազմակերպված «Մաշուկ» երիտասարդական ֆորումի ժամանակ Հայաստանի դեսպանի «անթույլատրելի» արտահայտությունների համար: Նշվում  է, որ միջոցառման ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, բեմից խոսել է Արցախի՝ որպես զուտ հայկական հողի մասին, ինչը դուր չի եկել ադրբեջանցիներին։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, չնայած նախօրոք ձեռք բերած պայմանավորվածությանը, հրաժարվել է մեկնել Պյատիգորսկ և մասնակցել համաժողովի աշխատանքին։

Ըստ թեմայի

Հայկական ցանցային լրատվական դաշտում տոտալ «բարդակ» է. Տիգրան Քոչարյան
Կիսատ մնացած պատմությունները. ինչպես գտնել Հայրենականում անհետ կորած հարազատներին
Գրիգորյան․ «Պատերազմող երկրի տեղեկատվությունը պետք է տարածեն միայն ՊՆ պատասխանատուները»
Այ քեզ բան. չկողմնորոշված Huawei-ը, նորությունամոլ Facebook-ն ու Samsung-ի տարօրինակ քայլը
թեգերը:
տեղեկատվական պատերազմ, ելույթ, Դեսպան, Վարդան Տողանյան, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ