00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան երախտապարտ է Երևանին Լեհաստանի միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու համար

© Sputnik / Asatur YesayantsСергей Копыркин во время круглого стола, посвященного 80-летию начала Второй мировой войны «Мир накануне Второй мировой войны» (11 сентября 2019). Еревaн
Сергей Копыркин во время круглого стола, посвященного 80-летию начала Второй мировой войны «Мир накануне Второй мировой войны» (11 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ՌԴ դեսպանը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակն ընդհանուր էր, իսկ կոնյունկտուրային շահեր օգտագործելով` երկրների միջև պառակտություն մտցնելու փորձերը ձախողման են դատապարտված։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվան երախտապարտ է Երևանին` Լեհաստանում Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու համար։ Այսօր Երևանում ՄՊՀ–ի մասնաճյուղում անցկացված «Խաղաղություն Համաշխարհային երկրորդ պատերազմի նախօրեին» գիտաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Մենք սատարում ենք Հայաստանի դիրքորոշումը. Զախարովան` Փաշինյանի Լեհաստան չմեկնելու մասին

Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումները Լեհաստանում անցկացվեցին սեպտեմբերի 1-ին։ Լեհաստանը միջոցառումներին չէր հրավիրել Ռուսաստանի պատվիրակությանը, սակայն հրավիրել էր ՆԱՏՕ–ի, ԵՄ–ի իր դաշնակիցներին, այդ թվում Գերմանիային և «Արևելյան գործընկերության» երկրներին։ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ երկրի ղեկավարությունը չի մասնակցի այդ միջոցառումներին։ Նրա խոսքով` Համաշխարհային երկրորդ պատերազմի հետ կապված հարցը Հայաստանի համար սկզբունքային է։

«Մենք երախտապարտ ենք հայկական կողմին այդ միջոցառումներին չմասնակցելու վերաբերյալ սկզբունքային դիրքորոշման համար։ Սա հերթական անգամ վկայում է և ապացուցում, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը հիշում են իրենց նախնիների սխրանքները և հարգում զոհված հերոսների հիշատակը», – ասաց դեսպանը։

Նրա խոսքով` հայ ընկերների և եղբայրական մյուս հանրապետությունների այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակն ընդհանուր էր, իսկ կոնյունկտուրային շահեր օգտագործելով` երկրների միջև պառակտություն մտցնելու փորձերը ձախողման են դատապարտված։

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում - Sputnik Արմենիա
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում

Դեսպանը նաև հայտարարեց, որ Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցության վերաբերյալ Մոսկվայի տրամադրվածությունն անփոփոխ է։ «Մենք ռազմավարական գործընկերներ ենք, դաշնակիցներ, եղբայրական երկրներ և եղբայրական ժողովուրդներ։ Ռուսաստանի դիրքորոշումը ոչ մի դեպքում չի փոխվել։ Որքան հասկանում եմ, դա համապատասխանում է նաև Հայաստանի ղեկավարության դիրքորոշմանը», – ասաց Կոպիրկինը լրագրողներին։

Երևանում գիտաժողովը կազմակերպել է Հայաստանում ՌԴ դեսպանատունը, ԳՄՌԿ–ն, «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում» ՊՈԱԿ–ը` ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղի մասնակցությամբ։

Լրահոս
0