16:21 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթնաժողովում, 2019 թվականի մայիսի 22

Հայաստանի մտահոգությունները լսելի են. ԱԳՆ խոսնակը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին

© Photo : press office of the MFA of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
129 0 0

ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների` Ադրբեջանին զենք վաճառելու հարցում ներգրավված լինելը բացասական ազդեցություն ունի կառույցի հեղինակության վրա։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանին զենք վաճառելու հարցում ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների ներգրավվածության մասին Հայաստանի մտահոգությունները լսելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին մեր մտահոգությունները բարձրաձայնվել են։ Կարող եմ վստահեցնել, որ դրանք լսելի են»,–ասաց նա։

Նաղդալյանի խոսքով` հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների ներգրավվածությունն Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում բացասական ազդեցություն ունի ինչպես ՀԱՊԿ–ի հեղինակության, այնպես էլ համագործակցության միջավայրի վրա։

Նա նշեց, որ Հայաստանը հետևողականորեն քայլեր է իրականացնելու, որպեսզի բացառվի ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից ուժի կիրառման պատրանքը։

Ադրբեջանը կարո՞ղ է ՀԱՊԿ–ում կարգավիճակ ստանալ. պատասխանում է ՌԴ փոխվարչապետը

Հիշեցնենք` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն օրերս ԱԺ–ում անդրադարձել էր այս թեմային և հայտնել, որ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում, ցավոք, չկա դրույթ, որ պետություններն իրավունք չունեն զենք վաճառել երրորդ պետության, որը սպառնում է անդամ պետություններին:

Ինչպես «Մոսկվան վրեժ լուծեց Երևանից», կամ ադրբեջանական մի ապատեղեկատվության պատմություն

Ըստ թեմայի

Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են երրորդ երկրներին զենք վաճառելու հարցը
Ադրբեջանն առանց մեր համաձայնության չի կարող դիտորդի կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ–ից. Քոչարյան
Հայաստանում կսկսեն նոր զենք արտադրել. առաջին փորձանմուշները ցուցադրվեցին Ստեփանակերտում
թեգերը:
Աննա Նաղդալյան, Զենք, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ