00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը խմբագրե՞լ է սխալը. Ծերեթելին Փաշինյանի հայտարարությանը չի անդրադարձել

© Photo / official site of the Prime minister of RAВыступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт
Выступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լուրերը խեղաթյուրելը չի նպաստում հակամարտության լուսաբանման գործում ադրբեջանական ԶԼՄ–ների արժանահավատության բարձրացմանը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանական մամուլում ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին վերագրվող հարցազրույցում վերջինիս խոսքերը խեղաթյուրվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ադրբեջանական АПА գործակալությունը Ծերեթելիի հետ հարցազրույց էր արել` անդրադառնալով նաև Ղարաբաղյան հակամարտության թեմային։ Մասնավորապես, հետաքրքրվել էին, թե արդյո՞ք Ծերեթելին լսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտում արված հայտարարության մասին, թե Արցախը Հայաստանն է, և վերջ։ Ի պատասխան Ծերեթելին նշել էր, որ չի լսել Փաշինյանի ասածը, սակայն կարող է ասել, որ հայտարարությունները, որոնք նպատակաուղղված չեն հակամարտության խաղաղ կարգավորմանը և երկու երկրների միջև երկխոսության զարգացմանը, խաթարում են այդ գործընթացը։

«Մեզ ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները վստահեցրել են, որ Ծերեթելին իր հարցազրույցում որևէ անդրադարձ, առավել ևս բնորոշում չի տվել հայկական կողմի հայտարարություններին։ Ծերեթելին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչպես նաև կարևորում է խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան միջավայրի ձևավորումը»,–ասաց Նաղդալյանը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել. ԱԳՆ խոսնակ

Мария Захарова - Sputnik Արմենիա
Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

Նրա խոսքով` այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ ադրբեջանական լրատվամիջոցները հետին թվով խմբագրել են այդ հարցազրույցը։ Նաղդալյանը նշեց` սա առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում ադրբեջանական կողմի` պաշտոնյաներին վերագրվող և հակամարտության խնդրին վերաբերող խեղաթյուրված մեկնաբանություններին։ Նաղդալյանի մեկնաբանմամբ` դա չի նպաստում հակամարտության լուսաբանման գործում ադրբեջանական լրատվամիջոցների արժանահավատության բարձրացմանը։

Հայաստանի մտահոգությունները լսելի են. ԱԳՆ խոսնակը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել էր Ծերեթելիի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր էին փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Սադոյանը ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Երկուստեք ընդգծվել էր խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը խաղաղ գործընթացի առաջմղման համար:

ՀԱՊԿ–ում Ադրբեջանը կարո՞ղ է որևէ կարգավիճակ ունենալ. մեկնաբանում է ԱԳՆ խոսնակը

Լրահոս
0