15:32 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ճանապարհաշինական աշխատանքներ. արխիվային լուսանկար

Կառավարությունը կգերակատարի խոստումը. Փաշինյան

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
109 0 0

Նիկոլ Փաշինյանն արտերկրում աշխատող հայ ճանապարհաշինարարներին հրավիրում է Հայաստանում մրցույթների մասնակցելու ու աշխատելու:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում 2019թ.–ի ընթացքում կառուցվել ու վերակառուցվել է 62.7 կմ ավտոճանապարհ, ևս 307 կմ ճանապարհի շինարարությունն ընթացքի մեջ է։ Այս մասին այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա հաշվարկով՝ մինչև տարեվերջ կառավարությունը կգերակատարի իր`330 կմ ավտոճանապարհ վերանորոգելու ծրագիրը։

«Այս թվի մեջ չեն մտնում Երևանում, Գյումրիում ու մյուս համայնքներում վերանորոգված ճանապարհները։ Խոսքը միայն հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհների մասին է»,– ասաց Փաշինյանը։

Վանաձորյան ասուլիսը Նիկոլ Փաշինյանը բացեց թվերով

Իսկ մայրաքաղաք Երևանում այս տարի, վարչապետի խոսքով, վերանորոգվել է 75 կմ ճանապարհ։

Փաշինյանը շեշտեց, որ այս պահին Հայաստանում ճանապարհաշինական ամբողջ ներուժն ապահովված է աշխատանքով։

«Մենք ֆինանսավորման խնդիր չունենք և պլանավորում  ենք, որ հաջորդ տարի առնվազն 500 կմ ճանապարհ պիտի կառուցենք։ Ես հույս ունեմ, որ արտերկրում ճանապարհաշինությամբ զբաղված մեր հայրենակիցներն իմ այս հայտարարությունը լսելով՝ կգան, Հայաստանում մրցույթների կմասնակցեն ու գործունեություն կծավալեն»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ կառավարությունը որոշում է կայացրել մրցութային առաջարկների քննարկման ժամանակ առավելություն տալ որակյալ աշխատանքներ իրականացնող ընկերություններին։

Ըստ թեմայի

Երևան–Մեղրի հատվածում ռեկորդ կսահմանենք. Արշակյանը խոստանում է
«Հյուսիս–Հարավ» ծրագրում «անապրանք» գործարքներ են բացահայտվել. դատախազություն
Հայկական շինարարական արտադրանքը կարող է մրցել եվրասիական շուկայում
Վթարների մեծ մասը ճանապարհների վիճակի հետ է կապված. ե՞րբ է վարորդը ղեկին քնում
թեգերը:
շինարար, շինարարություն, Լրագրող, ասուլիս, Վանաձոր, Ճանապարհ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ