12:51 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը խոսել է իր հրաժարականի մասին

© Sputnik / Asatur Yesayants.
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
102820

ԱԱԾ արդեն նախկին տնօրենի խոսքով` նման որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին ծառայելու իր ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակն է։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել իր հրաժարականի պատճառների մասին։

«Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից»,–գրել է Վանեցյանը:

Սպասվում են նոր քրեական գործեր. Փաշինյանը գոհ է Երևանի աղբահանությունից

Նրա խոսքով` պետականաշինության տրամաբանության շրջանակներում որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ «Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,–գրել է Արթուր Վանեցյանը և  խաղաղություն ու անվտանգություն մաղթել մեր երկրին։

Հայաստանի ամենաապիկար վտանգները սպառնում են դատական համակարգից. Փաշինյան

Հիշեցնենք, որ այսօր Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման միջնորդագիրը։

Ըստ թեմայի

Կառավարությունը կգերակատարի խոստումը. Փաշինյան
Հայաստանը ձեռք է բերել 5-10 տոկոսով ավելի ռազմական տեխնիկա և բարելավել դիրքերը սահմանին
Փաշինյանը որոշել է պարզել Ամուլսարի մասին ճշմարտությունը
թեգերը:
պաշտոն, Նիկոլ Փաշինյան, Հրաժարական, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ