11:20 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Արթուր Վանեցյան

«Եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ». Արթուր Վանեցյան

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
103510

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը բացառում է քաղաքական որևէ ուժին անդամակցելու հնարավորությունը։ Նա խոսել է իր անունը ԲՀԿ–ի հետ կապելու և իր հայտարարությունը Facebook–ից հեռացնելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հերքել է իր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման լուրը։ Նա այս մասին ասել է armtimes.com–ին։

Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց, որ Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, հանդիպումը տեղի է ունեցել Ծառուկյանի առանձնատանը և տևել մի քանի ժամ: Այնուհետև մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ Վանեցյանը առաջիկայում կանդամագրվի ԲՀԿ-ին:

«Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են, ամոթ է»,- պարբերականի հետ զրույցում ասել է Վանեցյանը:

Նա նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ խոսակցություն չի էլ եղել։

«Բացառում եմ երբևիցե կյանքիս մեջ որևէ փուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու հնարավորություն և առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն»,– ասել է նա:

Վանեցյանը հայտնել է նաև, որ տեղյակ չէ, թե ինչու է իր հայտարարությունը հեռացվել ԱԱԾ–ի Facebook–յան էջից։ «Իմ իմացությամբ չի հանվել, հանվել է նոր ղեկավարության կողմից, չգիտեմ՝ ինչ հանգամանքներից ելնելով»,– ասել է նա:

Լրագրողի հարցին, թե հրաժարականի հստակ պատճառների մասին ե՞րբ կխոսեք, Վանեցյանը պատասխանել է. «Պատճառների մասին կխոսեմ ըստ անհրաժեշտության, եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ, իսկ եթե հանգիստ թողեն ինձ, ուրեմն հանգիստ կշարունակեմ իմ կյանքը»:

ԱԱԾ նախկին տնօրենն ասել է նաև, որ չի հրաժարվելու Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։

Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկություններով կառավարությունն ուժեղացել է. Հակոբ Արշակյան

«Ցանկացած պարագայում շարունակելու եմ պաշտոնավարել որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և զարգացնելու եմ հայկական ֆուտբոլը, որի վերջին մեկ տարվա հաջողությունները բոլորը տեսել են, և ես խնդրում, հորդորում եմ բոլորին, որպեսզի ֆուտբոլը չմտցնեն նման «քաղաքական» քննարկումների մեջ և թողեն, որ ես զբաղվեմ ֆուտբոլով»,– նշել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը։

Ըստ թեմայի

Կան մի քանի թեկնածուներ. Փաշինյանը` Վանեցյանին փոխարինողի մասին
Դանիելյան. «Արթուր Վանեցյանի հայտարարությունն ահազանգ է»
«Բարի գալուստ բանական աշխարհ». Միքայել Մինասյանը պատասխանել է Արթուր Վանեցյանին
Վանեցյանն ընտանիքի հետ ազատել է կառավարական ամառանոցը
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ